Սիրանուշ Սահակյանը վստահ է՝ ամերիկյան կողմն ունի լծակներ, որ հարկադրի Ադրբեջանի իշխանություններին՝ վերադարձնել հայ գերիներին. Aysor.am

«Ամերիկյան կողմին դիմելը այս աշխարահաքաղաքական իրողության մեջ համարում եմ ճիշտ քայլ: Կարծում եմ՝ ամերիկյան կողմն ունի անհրաժեշտ լծակներն ու խթանիչները, որ համոզի ու հարկադրի Ադրբեջանի իշխանություններին վերադարձնել հայ գերիներին»,- Aysor.am-ին ասել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը:

Նրա խոսքով՝ ամերիկյան կողմն ունի ընդգծված ու կարևոր պատասխանատվություն գերիների վերադարձի հարցում՝ հաշվի առնելով, որ նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը հատուկ պայմանագրային դրույթ չի նախատեսել վերադարձի վերաբերյալ.

«Գերիների վերադարձը մարդասիրական խնդիր է, ցանկացած իրական ու երկարատև խաղաղություն հնարավոր է միայն մարդասիրական հարցերի լուծման, հասարակությունների միջև վստահության ամրապնդման և արդարության ճանապարհով: Եթե այս սկզբունքները չեն պահպանվում, ապա խաղաղությունն իրատեսական ու մնայուն չէ: Այստեղ կարևորը հենց քաղաքակամ կամքի առկայությունն է։ Եթե այդ կամքը ձևավորվի ու ամերիկյան կառավարությունն այս հարցի վրա ցանկանա ռեսուրսներ ծախսել՝ այն համարելով կարևոր խնդիր, վստահ եմ՝ կարճ ժամկետներում խնդիրն իր հանգուցալուծումը կստանա»:

Նա նշել է, որ ամերիկյան կողմի հնարավորությունների գնահատման տեսանկյունից հատկանշական էր Ջերմուկում 2022-ին ՀՀ սուվերեն տարածքից 33 գերևարված հայերի վերադարձը, որը ստանձնել էր հենց ամերիկյան կողմը ու կարողացավ երկշաբաթյա ժամկետում լուծել.

«Դրական բնութագրիչ է այն, որ ամերիկյան կողմը հրապարակային է խոսում իր հանձնառության վերաբերյալ։ Եթե հարցի լուծման բանալին հստակ չլիներ ամերիկյան կառավարության համար, հրապարակային չէին խոսի գերիների վերադարձի հարցում իրենց ներգրավվածության մասին: Եթե արդեն իսկ հրապարակային խոսվում է, դրական նշան է ու, իմ կանախատեսումներով, կարող ենք ունենալ տեղաշարժ» :

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930