Գալուզինն ու Մուստաֆաևը քննարկել են ՌԴ-ի հնարավոր օգնությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում

Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ Ռուսաստանի հնարավոր օգնությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում՝ հիմնվելով 2020-2022 թվականներին ամենաբարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ համաձայնագրերի ամբողջության վրա:

Քննարկվել են նաև «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի անխափան գործունեության պահպանման հետ կապված հարցեր:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի հաստատման վերաբերյալ Բաքվի, Երևանի և Մոսկվայի միջև կնքված եռակողմ համաձայնագրերը մնում են ուժի մեջ։

Ռուսաստանը, իր հերթին, պատրաստ է շարունակել օգնել իր գործընկերներին փոխադարձաբար ընդունելի լուծման հասնելու հարցում։ Մոսկվան նաև ակնկալում է, որ Բաքուն ու Երևանն արագ կորոշեն «3+3» ձևաչափով հաջորդ նախարարական հանդիպման վայրը։ Հաջորդ նախարարական հանդիպումը պետք է անցկացվի կա՛մ Բաքվում, կա՛մ Երևանում։

Տեսանյութեր

Լրահոս