Ուկրաինայի կարգավորման հարցով ԱՄՆ պլանը կարող է դառնալ վերջնական կարգավորման հիմք. Պուտին

Ռուսաստանը պատրաստ է խաղաղության բանակցությունների և Ուկրաինայում առկա խնդիրների խաղաղ կարգավորման․ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն՝ արձագանքելով ԱՄՆ-ի՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու 28 կետանոց առաջարկին։

ՌԴ նախագահը հայտարարել է, որ Ուկրաինայի խաղաղության ծրագիրն ԱՄՆ-ն Կրեմլի հետ էականորեն չի քննարկել, այն ներկայացրել է ընդհանրական։

«Ալյասկայի հանդիպման ժամանակ Ռուսաստանը հաստատեց, որ չնայած դժվարություններին՝ համաձայն է ԱՄՆ կարգավորման առաջարկների հետ։

ԱՄՆ-ն խնդրել էր, որ ՌԴ-ն որոշակի փոխզիջումների գնա։ Մենք համաձայնեցինք ճկունություն ցուցաբերել։ Բայց Ալյասկայի բանակցություններից հետո ԱՄՆ-ն դադարեցրեց քայլերը` Կիևի բացասական դիրքորոշման պատճառով։ Սպիտակ տունը մինչեւ այսօր չի կարողանում ստանալ ուկրաինական կողմի համաձայնությունը և այդ պատճառով չի քննարկում իր ծրագիրը Ռուսաստանի հետ»,- նշել է ՌԴ նախագահը։

Տեսանյութեր

Լրահոս