Սա պատասխան այց է. Բաքու մեկնած քաղհասարակության ներկայացուցիչներ

Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնը պարզաբանել է Բաքու այցի նպատակը:

Հիշեցնենք՝ այսօր  Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մի խումբ ժամանել է Ադրբեջանի մայրաքաղաք։

«Սա պատասխան այց է՝ 2025 թվականի հոկտեմբերի 21–22-ը Հայաստանի մայրաքաղաք կատարած ադրբեջանական պատվիրակության այցին։

Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները շարունակում են երկխոսությունը խաղաղության օրակարգի շրջանակում, որը հաստատվել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ընդունված համատեղ հռչակագրից հետո»,- նշվում է հետազոտական կենտրոնի տարածած հրապարակման մեջ:

Ավելի վաղ մամուլը գրել էր, որ Բաքու ժամանած ներկայացուցիչներն են Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը, քաղաքագետներ՝ Արեգ Քոչինյանը, Նարեկ Մինասյանը, Սամվել Մելիքսեթյանը, իրավապաշտպան Նաիրա Սուլթանյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930