«ՀՀ-ն ոչինչ չի արել այդ ուղղությամբ, ու հիմա եկել ենք անակնկալի: Պետք է պայքարել՝ օգտագործելով բոլոր լծակները: Բայց արդեն մեր դիրքերն այնքան զրոյացված են, այնքան արժեզրկված են, որ չունենք այն քաշն արտաքին աշխարհում, որ կարողանանք աշխարհից ինչ-որ բան պահանջել: Որովհետև Փաշինյանն այս 4 տարում մեզ կռվացրեց ամբողջ աշխարհի հետ և դարձրեց ոչնչություն ամբողջ աշխարհի աչքերում. այժմ Ադրբեջանն է օրակարգը թելադրում՝ կուզի՝ կփակի, չի ուզի՝ չի փակի: Եվ միջազգային հանրությունը ոչինչ չի կարող անել, որովհետև բոլորը՝ ՀՀ-ն ներառյալ, «ճանաչել են» Արցախը՝ որպես Ադրբեջանի մաս»,- ասաց ադրբեջանագետը:
Ռուսաստանի արտգործնախարարը երեկ ծավալուն ասուլիսում նաև քողազերծեց հայ-ադրբեջանական բանակցությունների մի քանի դրվագներ, մասնավորապես նկատելով, թե հոկտեմբերի սկզբին Պրահայում ստորագրված քառակողմ փաստաթղթով հայկական կողմը փակել է Ղարաբաղի կարգավիճակի հարցը, ինչից հետո անհիմն են մեղադրանքները, որ Ռուսաստանն է հրաժարվել խնդրի կարգավորումը ապագային թողնելու իր առաջարկից:
168.am-ի հետ զրույցում Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանն անդրադառնալով այս հարցին՝ նկատեց՝ առաջին հերթին պետք է հասկանալ, թե ինչպես է կատարվելու սահմանազատման գործընթացը, այսինքն՝ ի՞նչ սահմաններով է ընթանալու, գուցե՞ այդ տարածքներն արդեն մտնեն Ադրբեջանի կազմ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը խոստացել է ուսումնասիրել ադրբեջանցի գնդապետ Բաբեգ Սեմիդլիի ձայնագրությունը, որը փաստում է՝ ադրբեջանական զորքերն իրականում պատրաստ չեն եղել 44-օրյա պատերազմին, և, որ հայկական կողմը 30 տարիների ընթացքում կարողացել է ստեղծել պաշտպանական հզոր համակարգ, ձեռք բերել անհրաժեշտ սպառազինություն:
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանն ինտենսիվ կրակում է Վարդենիսի, Սոթքի, Իշխանասարի, Արտանիշի, Գորիսի և Կապանի ուղղություններով, կիրառելով հրետանային միջոցներ, ականանետներ, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները: