Հիշում եք, մեր ծնողներից Արա Ռոստոմյանը գնացել էր Ազգային ժողով, իշխանական պատգամավոր Գուրգեն Արսենյանը հարցրեց՝ դուք ովքե՞ր եք: Գուգո, հիմա ես քեզ ասում եմ, թե ովքեր ենք մենք ու ես: Ես էն տղու ծնողն եմ, որ Լելե Թեփե ազատագրեց, ես էն տղու ծնողն եմ, որ իր տեխնիկան տրաքացրին, ինքն ուրիշ տեխնիկայով կռվեց, ես էն Գոռի ծնողն եմ, որ 21 վիրավոր փրկեց ու 70 կիլոմետր բերելով՝ հասցրեց Կապանի հիվանդանոց, դո՞ւք ով եք… Ասեմ՝ դուք ով եք, դո՛ւք, լուլուներ, գռզոներ, անդոներ, մնացած բաներ, դուք թո՛ւրք եք ու էս երկիրը տանում եք թուրքացման…»:
Մարտի 7-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը իր «Բանակցային առաջնագծում» գրքի շնորհանդեսից հետո լրագրողների հետ զրույցում ասել էր, որ 2020 թվականի պատերազմի ժամանակ մեր ամենահզոր զենքերը չեն օգտագործվել:
Հ.Գ. Ավելի ուշ պարզել ենք, որ ԱԱԾ պաշտոնական կայքում տեխնիկական փոփոխություններ են կատարվել, և հայտարարությունների հին լինքերը չեն գործում, բայց հայտարարությունների բազայում, այն այս պահին առկա է, թեպետ խախտված է հայտարարությունների հերթականությունը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը և ՀՀ գլխավոր դատախազությունը չեն գաղտնազերծում Վիգեն Սարգսյանի օրոք բնակարան ստացած 29 անձանց ցուցակը, որի առնչությամբ քրեական գործ կա հարուցված:
Նիկոլ Փաշինյանը նախկին իշխանությունների օրոք պաշտպանության նախարար եղածների որս է սկսել: Տվյալ դեպքում խոսքը Վիգեն Սարգսյանի մասին է: Ի դեպ, Փաշինյանը և նրա պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հենց Վիգեն Սարգսյանի՝ «Ես եմ» ծրագրի պատճենված տարբերակի՝ «Պաշտպան հայրենյացի» հաշվին են փորձում դիվիդենտներ շահել և երևալ հզոր բարեփոխիչներ:
Երեկ՝ հունվարի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահԹագուհի Թովմասյանը ՝ «ՀՀ Զինված ուժերի ներկա վիճակի, բանակում առկա խնդիրների, դրանց լուծման ընթացքի և ուղիների վերաբերյալ» թեմայովդռնփակքննարկում էր նախաձեռնել, որը տապալվել էր, քանի որՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մերժել էր հրավերը՝ ո՛չ ինքն էր մասնակցել, ո՛չ էլպաշտպանական գերատեսչությունից այլ պաշտոնյայի էր նպատակահարմար գտելուղարկել:
Երբ իշխանությունն է քաղաքականության փոխարեն զբաղվում միայն քարոզչությամբ, պետությունը հայտնվում է սպառնալիքի առաջ, հասարակությունն էլ՝ թմրամոլի կարգավիճակում։
2020 թվականի պատերազմից 2 տարի անց մոտ մեկ ամիս 168.am-ն առանձին-առանձին ներկայացրել է 44-օրյա պատերազմի ուշագրավ օրերը, մասնավորապես, երկրի ղեկավարության, իշխանական շրջանակների հայտարարությունների, հարցազրույցների, ֆեյսբուքյան գրառումների առումով, որոնց հատկապես այսօր արժե հետադարձ հայացք գցել՝ հասկանալու համար բազմաթիվ երևույթներ:
2020թ. 44-օրյա պատերազմի այս օրը՝ նոյեմբերի 9-ին, երբ Ադրբեջանն արդեն տոնում էր Շուշին գրավելու կամ ստանալու հաղթանակը, հայկական կողմի պատասխանատուները հայտարարում էին, որ բերդաքաղաքի համար ռազմական պայքարը շարունակվում է:
2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2017-ի հոկտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին հանձնարարել էր մշակել բանակի արդիականացման 2018-2024թթ. նոր յոթնամյա ծրագիր, քանի որ, ըստ Սերժ Սարգսյանի, թեպետ ստեղծման օրվանից ՀՀ զինված ուժերը մշտապես գտնվել են զարգացման գործընթացում, սակայն ՀՀ զինված ուժերը հասել է մի փուլի, երբ պետք է ունենալ ավելի երկարաժամկետ զարգացման ծրագիր, ինչը հանգեցնելու է ոչ միայն զինված ուժերի ամրապնդմանն ու կատարելագործմանը, այլ նաև զինատեսակների արդիականացմանը:
2 տարի առաջ այս օրը՝ նոյեմբերի 4-ին, Շուշի-Բերձոր ճանապարհը փակվեց:
Այսօր ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Քննարկմանը ներկա էր նաև Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Նախագծի վերաբերյալ կարծիք հայտնեց նաև նույն հանձնաժողովի փորձագետ, ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
44-օրյա պատերազմից անցել է 2 տարի, բայց 168.am-ը հարկ է համարում հիշեցնել 44-օրյա պատերազմի ուշագրավ օրերը՝ քաղաքական, ռազմաքաղաքական, ռազմական տեսանկյունից՝ ներկայացնելով, մասնավորապես, երկրի ղեկավարության, իշխանական շրջանակների որոշ հայտարարությունները, հարցազրույցները, ֆեյսբուքյան գրառումները, որոնց այսօր հատկապես արժե հետադարձ հայացք գցել՝ հասկանալու համար բազմաթիվ երևույթներ:
Սեպտեմբերի 29-ին Վարդենիսում օտարերկրյա դիվանագետների և լրագրողների ներկայությամբ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը, անդրադառնալով սեպտեմբերի կեսերին իրականացված ադրբեջանական գործողություններին, հայտնել է, որ սեպտեմբերի 13-ին, գիշերը ժամը 05։00-ին Ադրբեջանը 3 ուղղություններում սկսել է բավականին ագրեսիվ, լայնամասշտաբ մարտական գործողություններ, որոնք սկսվել են ցամաքային զորքերի հարձակողական գործողություններով, դրանք ուղեկցվել են հրթիռահրետանային կրակով և անօդաչուների կրակային աջակցությամբ: