«Ես Լելե Թեփե ազատագրած, 21 վիրավոր զինվոր փրկած տղու ծնող եմ, դո՞ւք ով եք,լուլուներ, գռզոներ, անդոներ, գուգոներ, արծրունհովհաննիսյաններ, սասունմիքայելյաններ, սամվելբաբայաններ…». զոհվածի հայր

2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողներից Գոռ Երմալովյանի հայրը՝ Վարդան Երմալովյանը, այսօր միացել էր երեկվանից Քննչական կոմիտեի շենքի դիմաց նստացույց իրականացնող ծնողներին:

Լրագրողների հետ զրույցում զոհված զինծառայողի հայրը խոսեց որդու կատարած սխրանքների մասին, ապա անդրադարձավ գործող իշխանությունների քայլերին.
«Իմ որդին Լելե Թեփեն է գրավել, իմ որդին 21 հոգի բամբյոշկի տակից վիրավոր փրկեց, որ նման բան երևի չի եղել պատերազմում… Իմ Գոռը զոհվել է հոկտեմբերի 15-ին:

Գնացեք Սասուն Միքայելյանի հարցազրույցը նայեք 2021 թվականի օգոստոսին: Ինքը Պետրոսի մոտ հարցազրույց է տալիս, ասում է՝ հոկտեմբերի 12-ին մեզ հազիվ գցեցինք Իշխանաձոր, հրաման էր տված նահանջի:Բա որ նահանջի հրաման էր տված, Սասո՛ւն, կամ էդ մենակ քե՞զ էր հրամանը տված, դու էլ ասա՝ ո՞վ էր էդ հրամանը տվել, եթե զինվորներն այնտեղ զոհվում են, դու ասում ես՝ նահանջի հրաման է տրված, ո՞վ էր քեզ էդ նահանջի հրամանը տվել…Արծրուն Հովհաննիսյանը, Սամվել Բաբայանը, Սասուն Միքայելյանը կգնան Պետրոսի մոտ… Դուք ինչո՞ւ չեք ասում, ինչո՞ւ ես հանրությանը խաբում, Պետրո՛ս:Արծրուն Հովհաննիսյան… որ դրան հիշում եմ, արդեն ներվայնանում եմ: Արծրուն Հովհաննիսյանն ամեն օր խաբել է, ամեն օր: Օրերով ասեմ, փաստերով ասեմ, ինքը մեր զոհված տղերքի թիվը ոչ թե կիսով չափ էր խաբում, այլ շատ-շատ էր խաբում: Ես օրերով կարող եմ ասել, թե մորգերում ինչքան կորցրած բալա ենք ունեցել, բայց ինքն ինչքան է խաբել: Դրանք թուրքեր են…

Պետրո՛ս, դու Սամվել Բաբայանին ես կանչում, Էդմոն Մարուքյանին ես կանչում եթեր: Էդմոն Մարուքյանը պատերազմի ժամանակ խորհրդարանում ի՞նչ ասեց, գնո՛ւմ ենք կռիվ, կամ էս կողմ, կամ էն կողմ, դրանից հետո ասում է՝ դուք ի՞նչ էիք մտածում, մենք թուրքի հետ կարո՞ղ էինք կռվել. այ ստորնե՛ր… Ու էս երկիրը, ժողովուրդը դրանց հույսին է մնացել…

Կարդացեք նաև

Էս ազգը դավաճանված է, էլ չեմ էլ իմանում՝ ազգ ասե՜մ, հանրություն ասե՜մ, թե թյուրիմացություն ասեմ… Ջրականից թուրքին բերեց-հասցրեց Ջերմուկ, ու ոչ մի բան:

Հիշում եք, մեր ծնողներից Արա Ռոստոմյանը գնացել էր Ազգային ժողով, իշխանական պատգամավոր Գուրգեն Արսենյանը հարցրեց՝ դուք ովքե՞ր եք: Գուգո, հիմա ես քեզ ասում եմ, թե ովքեր ենք մենք ու ես: Ես էն տղու ծնողն եմ, որ Լելե Թեփե ազատագրեց, ես էն տղու ծնողն եմ, որ իր տեխնիկան տրաքացրին, ինքն ուրիշ տեխնիկայով կռվեց, ես էն Գոռի ծնողն եմ, որ 21 վիրավոր փրկեց ու 70 կիլոմետր բերելով՝ հասցրեց Կապանի հիվանդանոց, դո՞ւք ով եք… Ասեմ՝ դուք ով եք, դո՛ւք, լուլուներ, գռզոներ, անդոներ, մնացած բաներ, դուք թո՛ւրք եք ու էս երկիրը տանում եք թուրքացման…»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս