Երբևէ Արցախն այսքան վտանգված չի եղել՝ ոչ շարժման սկզբին, ոչ հետո. Արթուր Վանեցյան
«Արցախյան հիմնախնդիրը փորձում են մղել երկրորդ պլան, բայց տեսնում ենք, որ հայրենակիցների ճնշող մեծամասնությունը չի մոռացել և կարևորում է Արցախյան հիմնախնդրի լուծումը: Երկար տարիներ աշխատելով ազգային անվտանգության մարմիններում՝ միշտ ասել եմ, որ իմ համար առաջնահերթություն է մեր հայրենիքի՝ Արցախի և Հայաստանի անվտանգությունը և պաշտպանվածությունը»,- Ղարաբաղյան շարժման 35-ամյակին նվիրված համաժողովի ժամանակ ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
Արթուր Վանեցյանն անդրադարձավ Արցախում ստեղծված իրավիճակին՝ նշելով. «Արդեն երկու ամսից ավելի է, Արցախը շրջափակված է: Ցավոք, եկել-հասել ենք մի կետի, երբ երբևէ Արցախն այսքան վտանգված չի եղել, ոչ Ղարաբաղյան շարժման մեկնարկին, ոչ անցած 30 տարիների ընթացքում մենք չենք ունեցել նման իրավիճակ»,- նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում