Վերջին 35 տարվա ընթացքում բացասական սելեկցիայի արդյունքում ձևավորվել է նման էլիտա. Միհրան Հակոբյան

«Վերջին 35 տարիների  ընթացքում բացասական սելեկցիայի արդյունքում ձևավորվել է նման որակի էլիտա: Հիմա ունենք այն, ինչ ունենք, և այդ «պտուղները» վայելում ենք: 1988 թվականին գործ ունեինք մի հասարակության հետ, որտեղ 5 տոկոսը լավ էր ապրում, մնացածը՝ հավասար: Չկար սոցիալական բևեռվածություն, իսկ հիմա ունենք ահռելի զանգված, որոնք չունևորներ են, և 1000 ընտանիք, որ իշխանություն են ունեցել տարբեր տարիների ընթացքում և ապրում են շատ լավ, ավելին, 7 պորտով էլ շատ լավ են ապրելու»,- Ղարաբաղյան շարժման 35-ամյակին նվիրված համաժողովի շրջանակներում ասաց հասարակական, քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը:

Նա նշեց, որ նախորդ 35 տարիների ընթացքում ձևավորվել է սպառողական հասարակություն, և չենք ընկալել, որ մենք ոչ Չեխիան ենք, ոչ Բելգիան:

«Ունենք արցախյան հիմնահարց, ընդամենը 100 տարի առաջ ցեղասպանված ժողովուրդ ենք, նորից կանգնած ենք ցեղասպանության շեմին: Ադրբեջանը երբեք չի թաքցրել, որ հարցը լուծելու է ուժային ճանապարհով»,- նշեց Միհրան Հակոբյանը՝ կարևորելով այլ արժեքներով հասարակության ձևավորման հարցը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս