Հայաստանը պետք է ներկայացնի մարդ, ով առնվազն թաթախված չէ այս պարտության մեջ. Արմինե Ադիբեկյան
«Մյունխենում հերթական անգամ ցուցադրվեց մակարդակների տարբերությունը, այսինքն, մի երկրի ղեկավար, որը 30 տարի վարում էր հայատյաց քաղաքականություն, նախապատրաստում էթնիկ զտումների և ՀՀ տարածքի զավթման ծրագրեր՝ իր հաղթանակած կեցվածքով, իսկ ՀՀ իշխանության գլուխը չէր կարողանում ներկայացնել, թե ինչ է իրենից ներկայացնում Ադրբեջանը»,- 168.am–ի հետ հարցազրույցում կարծիք հայտնեց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը Ղարաբաղյան շարժման 35-ամյակին նվիրված համաժողովի շրջանակներում:
Լրագրողի հարցին, թե ինչպե՞ս պետք է դիմակայել մարտահրավերներին, Արմինե Ադիբեկյանը պատասխանեց.
«Հայաստանը պետք է ներկայացնի մարդ, ով առնվազն թաթախված չէ այս պարտության մեջ, պատասխանատու չէ այն ամենի համար, ինչ տեղի է ուենցել մեզ հետ 2018 թվականից ի վեր: Մարդ, որը հստակ պատկերացնում է, թե ինչ բան է ազգային շահը, պատկերացում ունի մեր նպատակների մասին և ունակ է դրանց հասնել»,- եզրակացրեց Արմինե Ադիբեկյանը: