Այս իշխանությունը չի կարող Հայաստանի շահը ներկայացնել, եթե անգամ շատ ուզենա. Ռուբեն Մելքոնյան

«Ի թիվս այլ խայտառակությունների, այլ հետընթացների՝ մենք ևս մեկ անգամ արձանագրեցինք, որ այն, ինչ դոմինանտ էր մեր հասարակության գիտակից հատվածում՝ որ պարտված իշխանությունը չի կարող ներկայացնել այդ պետության շահը, և պարտված օշխանությունը  խոցելի է երկրից դուրս, ևս մեկ անգամ վերահաստատվեց»,- Ղարաբաղյան շարժման 35-ամյակին նվիրված համաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում նշեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Թուրքագետը նկատեց, որ Ալիևի հայտարարությունը, թե հայ ժողովուրդը համակերպվել է պարտության հետ, և ասվածը հաստատելու համար 2021 թվականի ընտրությունները մատնացույց անելը կանխատեսելի է եղել հայության գիտակից շրջանակների համար:

«Շատերս էինք կանխատեսում, որ գալու է օրը, երբ իշխանություններն իրենց գլուխը կբարձրացնեն ու կտեսնեն, որ 2021 թվականին իրենք հաղթել են, իսկ Հայաստանը պարտվել է, և այդ պարտությունը Հայաստանին ուղեկցելու է այնքան ժամանակ,  քանի դեռ իրենք կան, որովհետև իրենք, իրոք, չեն կարող Հայաստանի շահերը  ներկայացնել, եթե անգամ լինի մեծ ցանկություն: Տրամաբանությունը հուշում է՝ պարտված իշխանության հետ հաշվի չեն նստում, կամ՝ հաշվի են նստում այնքանով, որքանով  տեսնում ենք՝ ինչպես են հաշվի նստում այսօր ՀՀ իշխանությունների հետ»,- մանրամասնեց նա:

Ամփոփելով՝ թուրքագետը հավելեց, որ ՀՀ գործող իշխանության ցանկացած քայլ, հանդիպում Հայաստանի ու Արցախի իրական շահերից հետընթաց է: Ըստ նրա՝ այդ հանդիպումներից հետո տեսնում ենք նոյեմբերի 9-երի շղթա:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս