Պիտի ցույց տանք՝ մեր երկրի քաղաքական իշխանությունը ժողովրդի կամքը չի արտահայտում. Ստեփան Դանիելյան

«Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող ճանապարհը բացվելուց հետո կոչ կանեմ, որ Հայաստանից դեպի Արցախ հոսքը լինի մի քանի անգամ ավելի շատ, քան Արցախից Հայաստան»,- Ղարաբաղյան շարժման 35-ամյակին նվիրված համաժողովի շրջանակներում կոչ արեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ հավելեով, որ դա կամքի ցուցադրություն կլինի:

Քաղաքագետն ընդգծեց՝ քանի որ 2020թ. 44-օրյա պատերազմը միջազգային կոալիցիա էր, Ադրբեջանը գնացել է ռիսկի և իր վրա վերցրել որոշակի պարտավորություններ՝ Իրանի, Ռուսաստանի դեմ, և ըստ նրա՝ պահը ճիշտ էր ընտրված. կորոնավիրուսի համավարակի տարածում,  սպասվող ռուս-ուկրաինական ռազմական գործողություններ, իսկ սրա մասին բոլորը գիտեին:

«Արդյո՞ք իրավիճակը փոփոխվելու դեպքում Ադրբեջանն այդ ծանրագույն պարտավորությունների տակից դուրս կգա, թե՞ դուրս չի գա, և արդյո՞ք դա մեզ համար հեռանկարներ է բացում կամ չի բացում: Արդյո՞ք դրա մասին մտածում և ապագա սցենարներ կարողանում ենք գծել»,- հարց բարձրացրեց Ստեփան Դանիելյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս