Առաջարկները Բաքու ուղարկելուց անմիջապես հետո Արաբաթ Սամվել Օղլին այցելել է Անկարա. Էդգար Ղազարյան

«Մյունխենյան հանդիպումը շատ վտանգավոր էր բոլոր առումներով՝ նաև իրադարձությունների համակցման,- Ղարաբաղյան շարժման 35-ամյակին նվիրված համաժողովի մեկնարկին 168.am-ի հետ զրույցում նշեց հանրային և քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը՝ մանրամասնելով,- Նախ՝ Նիկոլ Փաշինյանը Մյունխեն է գնացել առաջարկները Բաքու ուղարկելուց հետո, ընդ որում, առաջարկները Բաքու ուղարկելուց անմիջապես հետո Արաբաթ Սամվել Օղլին այցելել է Անկարա:

Եվ ըստ էության, այնտեղ ոչ մի պլանավորված այցելություն չի եղել,  և երկրաշարժի հետևանքները միայն պատրվակ էին այնտեղ գնալու համար: Պարզ է, որ գնացել է ակնհայտորեն իրենց կողմի ներկայացրած առաջարկներն Անկարայի իշխանությունների հետ քննարկելու՝ շատ լավ հասկանալով, որ որոշումները, ի վերջո, կայացվում են Անկարայում: Դրանից հետո եղել է Մյունխենյան հանդիպումը, իսկ այդ հանդիպման հաջորդ օրը Թուրքիա է այցելել ԱՄՆ պետքարտուղարը, որը կազմակերպել էր Ալիևի և Փաշինյանի հանդիպումը Մյունխենում»:

Էդգար Ղազարյանն ամփոփելով՝ նկատեց, որ իրադարձությունների այս շղթան վկայում է արագ զարգացումների մասին, որոնք ընթանում են վտանգավոր ուղղությամբ:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս