Հետևողականորեն կորցնում ենք պետական արժանապատվությունը Արևելքում. Ռուբեն Մելքոնյան

«Թուրքիան 1950-ականներից ԱՄՆ կրտսեր գործընկերն է, բայց այս տարիների ընթացքում որոշակի կարգավիճակային փոփոխություն է եղել, և Թուրքիան հիմա ոչ միայն ներկայանում է ամերիկյան շահի պրովայդեր, այլև հիմա ձգտում է դառնալ տարածաշրջանային գերտերություն»,- Ղարաբաղյան շարժման 35-ամյակին նվիրված համաժողովի շրջանակներում ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Նրա խոսքով՝  մենք գործ ունենք փոփոխվող Թուրքիայի հետ:

«Թուրքիան արցախյան բոլոր պատերազմների մասնակից է և Ադրբեջանի դաշնակիցը: Թուրքիան այսօր էլ ավելի ակտիվորեն համարվում է արցախյան այս ամբողջ կոնֆլիկտի շահառու: 1990-ականների Թուրքիան, որը ներգրավված էր արցախյան հարցում, ավելի սահմանափակված, կաշկանդված, հիմա ձեռք է բերել ավելի մեծ ազատություն: Այս հարցում հիմա շատ ավելի ազատ է գործում՝ շատ ավելի քիչ համապատասխանեցնելով ու համաձայնեցնելով իր քայլերը տարբեր այլ խաղացողների, մեծ տերությունների հետ: Թուրքիան անշեղորեն իրականացնում է նույն քաղաքականությունը՝ անկախ իշխանության ղեկին գտնվող անձանցից, քաղաքական ուժերից, գաղափարախոսական հոսանքներից: Հայաստանի հետ կապված Թուրքիայի քաղաքականությունն անշեղորեն մնում է նույնը»,- նշեց Ռուբեն Մելքոնյանը:

Իսկ, թե ինչպես պետք է պայքարել, ինչպես պետք է շփվել, ըստ թուրքագետի՝ մեկ պատասխան ունի. երկու ծայրահեղություններից խուսափելով:

«Արևելքում, անկախ պետության չափերից, բնակչության թվից, կա պետական արժանապատվության և դրա հանդեպ հարգանքի ինստիտուտ: Մենք  հետևողականորեն կորցնում ենք պետական արժանապատվությունը Արևելքում»,- եզրափակեց թուրքագետը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս