
Հաղթեց ՀՀԿ-ական թեկնածուն

Օգոստոսի 11-ին Շիրակի մարզի Բայանդուր գյուղական համայնքում կայացած գյուղապետի արտահերթ ընտրություններում ՀՀԿ-ի թեկնածուն՝ Դավիդ Դավդյանը առավելության է հասել ԲՀԿ-ական Խորեն Սմբատյանի նկատմամբ: Ըստ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի, քվեարկությանը մասնակցել է 316 մարդ, 8 քվեաթերթիկ համարվել է անվավեր: Դավիդ Դավդյանին քվեարկել է 180 ընտրող, Խորեն Սմբատյանին՝ 126: Հիշեցնենք, որ Բայանդուրի ԲՀԿ-ական ղեկավար Հովակիմ Սարգսյանը առողջական խնդիրներ պատճառով հրաժարականի դիմում էր ներկայացրել: