Բաժիններ՝

Աղբավայրերի համար նախատեսված տարածքների մոտ արգելվում է բնակվել, ծառ տնկել, անասուններ արածեցնել (լուսանկարներ, տեսանյութ)

Աբովյանի քաղաքային աղբավայրը գտնվում է Աբովյան քաղաքի ծայրամասում՝
բնակելի տներից մի քանի կիլոմետր և պտղատու այգիներից մի քանի մետր հեռավորության վրա: 20 րոպե հաճախականությամբ կարելի է տեսնել աղբատար մեքենաների, որոնք քաղաքային աղբը լցնում են բաց դաշտում: Ի դեպ, դաշտի շուրջը կանաչապատ է և ծառաշատ: Տեղ-տեղ կարելի է տեսնել այրվող աղբի, որի անտանելի ծուխը  տարածվում է ամբողջ շրջակայքով: Բնակիչները բողոքում են, որովհետև աղբանոցի հոտը մշտապես առկա է տարածքում: Քամիները աղբը տարածում են ամբողջ դաշտով մեկ, իսկ երեկոյան տարածքը շների հավաքատեղի է դառնում:

Քաղաքային աղբավայրի հարցը վաղուց է քննարկվվում քաղաքային իշխանությունների կողմից, բայց այդ ուղղությամբ գործնական քայլեր դեռևս չեն արվում:
Քաղաքային աղբավայրերի տեղակայման, չափորոշիչների հետ կապված խնդիրների մասին 168.am-ը զրուցել է բնապահպան Անաիս Մելիքյանի հետ:

Anais Melikyan– Քաղաքային աղբավայրերն ի՞նչ հեռավորության վրա պետք է լինեն բնակելի տարածքից:

Հայաստանում բնակելի տարածքից 5կմ հեռավորության վրա էլ կան աղբավայրեր, ինչն իրականում արգելվում է: Աղբավայրը պետք է բնակավայրից 20 կմ տրամագծով հեռու լինի բնակելի տարածքից:  Բացի այդ, Հայաստանում աղբը չեն տեսակավորում, այսինքն՝ պլաստմասե աղբը խառնվում է բնական հումք ունեցող աղբին, և, սովորաբար, բաց դաշտում, առանց այրման լցնում են ու այդպես թողնում:

Կարդացեք նաև

Եթե անգամ այրում են աղբը, ուր լինում են տարբեր վնասակար թափոններ, այդ ծուխը աղտոտում է օդը և բնակիչների մոտ շնչառական խնդիրներ կարող են առաջանալ օդի թունավորման պատճառով: Չտեսակավորված թափոններում առկա վնասակար նյութերը նախ թունավորում են հողը, ապա թույնն անցնում է ստորգետնյա ջրերին:  Նման տարածքում որևէ բան մշակելը, աճեցնելը ուղղակի վտանգավոր է: Օրինակ՝ մարտկոցների կամ ժամկետանց դեղահաբերի նետումը: Ես կարող եմ օրինակ բերել Լեհաստանից, ուր ինքս տեսել եմ, թե ինչպես են կարգավորում այդ ամենը: Այնտեղ մարտոցները կարելի է հանձնել դպրոցում, սուպերմարկետներում. անպետք մարտկոցները հավաքվում են, տանում հատուկ կենտրոններ ու  վերահսկողության տակ բարձր  ջերմաստիճանում մոխրացման են ենթարկում:

axbavayr12

axbavayr11

axbavayr10

axbavayr9

axbavayr8

axbavayr7

axbavayr6

– Ինչպիսի՞ն պետք է լինեն քաղաքային աղբավայրերը:

– Նախ, պետք է տեսակավորել աղբը: Եվրոպայում հաշվի առնելով այն փաստը, որ մարդու դեն նետած աղբի 60%-ը կարելի է վերամշակել և նորից օգտագործել, լուրջ քայլեր արվեցին աղբը տեսակավորելու և վերամշակելու ուղղությամբ: Սովորաբար փոս է փորվում և այրվում, անգամ հեղուկների համար հատուկ փոսեր են արվում: Առավել վտանգավոր թափոնները հատուկ բարձր ջերմաստիճանի տակ են ոչնչացվում: Այն տարածքը, որը տրամադրվում է աղբավայր սարքելու համար՝ չպետք է 100-300 տարվա ընթացքում շահագործվի այլ նպատակներով, այսինքն՝ արգելվում է ծառ տնկել, անասուններ արածեցնել կամ բնակվել մոտակայքում: Այսինքն՝ այն պետք է անապատային տարածք լինի: Պետք է  աշխատանք տարվի նաև մարդկանց կրթելու ուղղությամբ: Տարրական օրինակ բերեմ. Եվրոպայում, երբ մարդը նետում է թթվասերի ամանը, կամ հյութի պլաստմասե շիշը, նախ լվանում է, որովհետև այդպիսով նա հեշտացնում է աղբի վերամշակման գործը, ազատում է տհաճ հոտից՝ այդպիսով նաև հարգելով այն մարդկանց, ովքեր աղբը տանելու են: Իսկ այստեղ ամեն քայլափոխի կարելի է հանդիպել մարդկանց, ովքեր ինչ ասես նետում են փողոց: Հայաստանը փոքր երկիր է և մենք իրավունք չունենք ամեն տեղ աղբի տարածք հատկացնել: Սա լուրջ խնդիր է, որի համար պետք է անհանգստանան քաղաքային իշխանությունները:

axbavayr4

axbavayr2

axbavayr111

axbavayr5

axbavayr3

Տարեկան կտրվածքով միայն Երևան  քաղաքից դուրս է բերվում 120 հազար տոննա աղբ, իսկ ամբողջ Հայաստանից ավելի քան 700 հազար տոննա, բայց չէ՞  որ այդ աղբի առնվազն կեսը կարելի է վերամշակել և օգտագործել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս