Բաժիններ՝

Շիրակի մարզում ինֆեկցիոն վիճակը նորմալ է

Ի տարբերություն Երևանի՝ Շիրակի մարզում ինֆեկցիոն վիճակը վերահսկելի է: Թեև տոներին Գյումրիում արձանագրվել են ջրծաղկի դեպքեր, սակայն դրանք ևս նորմայից ցածր են:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Մեսրոպ Բզնունին՝ փաստելով, որ նույնիսկ նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ սուր ռեսպիրատոր վիրուսային ինֆեկցիայի դեպքերը նվազ են: «Մարզում չկա համաճարակ, չկա բռնկում: Անցած տարվա համեմատ նվազել են ինչպես սուր ռեսպիրատոր վիրուսային ինֆեկցիայի, այնպես էլ ջրծաղկի դեպքերը»,- նշեց պատասխանատուն՝ վստահեցնելով, որ դպրոցներում ու նախակրթարաններում մշտադիտարկում է իրականացվում:

Պատասխանատուն նաև վստահեցրեց, որ մարզի պոլիկլինիկաները հագեցված են հակագրիպային պատվաստանյութերով: «Թեև ժողովուրդը չի դիմում, բայց բոլոր պոլիկլինիկաները հագեցված են այդ պատվաստանյութերով: Շատերը պատվաստման չեն դիմում՝ չգիտակցելով, որ դրանով կմեղմացնեն իրենց վիճակը»,- ավելացրեց Մեսրոպ Բզնունին։

Արմենուհի Մխոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031