Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը ներկայացրել է ՀՀ-Ֆրանսիա հարաբերության զարգացման առաջնահերթությունները
ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեի առաջին հանդիպումն անցկացրեց դեսպանության թիմի հետ։
Դեսպանը շնորհակալություն հայտնեց նրանց մշտական հանձնառության համար՝ հասցնելու Ֆրանսիա – Հայաստան հարաբերություններն աննախադեպ մակարդակի։
Մշակութային համագործակցություն, տնտեսական դիվանագիտություն, պաշտպանական գործընկերություն, հյուպատոսական ծառայություն․ մեր հավակնությունները ներառում են բոլոր ոլորտները։

