Բաժիններ՝

Արմեն Գրիգորյանը պաշտոն է ստացել

Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը միացել է «Policy and Management Consulting Group» (PMCG) միջազգային խորհրդատվական ընկերությանը՝ որպես ավագ խորհրդական։

Այս մասին ասված է ընկերության LinkedIn-ի պաշտոնական էջում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ։

Հղում անելով Գրիգորյանի՝ պետական կառավարման բարձրագույն օղակներում ունեցած փորձին՝ ընկերությունը նշում է, որ նրա կարիերան ընդգրկում է ռազմավարական կառավարման, դիվանագիտության, ինստիտուցիոնալ բարեփոխումների, ճգնաժամերի կառավարման և տարածաշրջանային անվտանգության ոլորտները։ Ըստ հրապարակման՝ նորանշանակ ավագ խորհրդականն արդեն իսկ ակտիվորեն ներգրավված է PMCG-ի աշխատանքներում, մասնավորապես՝ TRIPP ենթակառուցվածքային ծրագրի իրագործելիության գնահատման գործընթացում։

Արմեն Գրիգորյանը 2018-ից մինչև 2026-ը զբաղեցրել է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Գրիգորյանն այս տարվա օգոստոսին ազատվել է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից` հրաժարվելով մնալ գործադիրում վարչապետի առաջարկած այլ պաշտոնի:

2021-ին կարճ ժամանակով արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարն է եղել։

Նշենք, որ PMCG-ն (Policy and Management Consulting Group) միջազգային խորհրդատվական ընկերություն է, որը մասնագիտացված է պետական կառավարման բարեփոխումների, հանրային քաղաքականության մշակման, տնտեսական զարգացման և բիզնես խորհրդատվության ոլորտներում:

PMCG-ն աջակցում է պետական մարմիններին և կառույցներին ինստիտուցիոնալ զարգացման, օրենսդրական դաշտի բարելավման և հանրային ֆինանսների կառավարման հարցերում:

Իրականացնում է շուկայական հետազոտություններ, ներդրումային միջավայրի գնահատում և ծրագրեր՝ ուղղված փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) խթանմանը:

Միջազգային գործընկերություն. հաճախ համագործակցում է խոշոր միջազգային կազմակերպությունների և դոնորների հետ (ինչպիսիք են Համաշխարհային բանկը, Եվրամիությունը, ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը և ԱՄՆ ՄԶԳ-ն՝ USAID)՝ տարածաշրջանային և գլոբալ նշանակության ծրագրեր կյանքի կոչելու համար:

Ընկերությունն ակտիվ գործունեություն է ծավալում Կովկասի տարածաշրջանում, Կենտրոնական Ասիայում, Արևելյան Եվրոպայում և Մերձավոր Արևելքում՝ գրասենյակներ ունենալով տարբեր երկրներում (այդ թվում՝ Հայաստանում և Վրաստանում):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930