«Ես 23 տարի ա՝ հավաք եմ անում, դուք եք նոր իմանում, որ ազատամարտիկ կա էս երկրում»,- ասաց գեներալ Մանվել Գրիգորյանն` անդրադառնալով ազատամարտիկների կողմից այս օրերին կազմակերպվող բողոքի հավաքներին:
«Հարսնաքարի» գործով դատական նիստը հետաձգվել է. դատարան չէին ներկայացել դատավարության կողմերը: 168.am-ին Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից տեղեկացրեցին, որ հաջորդ դատական նիստը նշանակվել է հունիսի 18-ին:
Հունիսի 11-ին, ժամը 07.53-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով Վայք քաղաքի բժշկական կենտրոն է տեղափոխվել Վայք քաղաքի Ա. Մելիքյան փողոցի թիվ 18/22 տան բնակիչ`1962 թ. ծնված Ռ. Գրիգորյանը:
«Տուժողը ջահել տղա ա, չի կարելի էդքան շահարկել, թշնամություն եք մտցնում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը
Այսօր Շիրակի մարզի մի շարք գյուղերում կաթ մթերող ընկերությունները առանց որևէ մեկնաբանության իջեցրել են կաթի մթերման գինը. նախկին 150-ի փոխարեն գյուղացիներից կաթը գնում են 140 դրամով
168.am-ը հետաքրքրվեց նաև, թե Սյունիքում տեղի ունեցած կրակոցները ըստ նրա ինչի՞ արդյունք են: Ի պատասխան նա նշեց. «Երևույթը շատ տգեղ է, իսկ զարգացումներին դեռ հետևում ենք»:
Հարցին, թե Տարոն Մարգարյանը իսկապե՞ս վերջին քսան տարվա լավագույն քաղաքապետն է, ինչպես շատերն են համարում, Ս. Ալեքսանյանը պատասխանեց. «Այո: :Լավն ա, որ որ եկավ շուկաս քանդեց, ուրիշ քանդող չէր եղել էսքան տարվա մեջ»:
Ջիվանու փողոցի թիվ 75 հասցեի մոտակայքում «Սաֆեգ գրուպ» ՍՊԸ-ին պատկանող «ԶԻԼ» մակնիշի 19 ԼՕ 501 պետհամարանիշով ավտոմեքենան (8 տ ցեմենտով բեռնավորված) կողաշրջվել է փոսը. տուժածներ չկան:
2013 թ. 5 ամիսների ընթացքում ՀՀ տարածքում գրանցվել է հրազեն-ռազմամթերքի ապօրինի շրջանառության 232 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 190-ի դիմաց:
Շիրակի մարզի Ազատան, Վահրամաբերդ, Մարմաշեն, Լուսակերտ, Սարատակ, Բենյամին, Այգաբաց, Արևիկ, Ցողամարգ, Արեգնադեմ, Թորոս, Գոգահովիտ, Ողջի, Մայիսյան, Կապս, Գուսանագյուղ, Հովտաշեն և Սառնաղբյուր գյուղերում կարկուտ է տեղացել:
Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը նախկին պաշտոնը չի կարոտում` «երեխաներին է կարոտում»: Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունից առաջ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Բեգլարյանը:
Այսօր Շիրակի մարզի մի շարք գյուղերում կաթ մթերող ընկերությունները առանց որևէ մեկնաբանության իջեցրել են կաթի մթերման գինը. նախկին 150-ի փոխարեն գյուղացիներից կաթը գնում են 140 դրամով:
Ավագ հետաքննիչ Լ. Կարապետյանը ծանուցման մեջ նշել է, որ Ժիրայր Սեֆիլյանին սպանելու սպառնալիքի վերաբերյալ լրատվամիջոցներով տարածված հաղորդումների կապակցությամբ նախապատրաստվում են նյութեր և իր ձևակերպմամբ`«անհրաժեշտությունից ելնելով` բացատրություն տալու համար» Ժիրայր Սեֆիլյանին 2013 թ. հունիսի 11-ին, ժամը 11-ին հրավիրել է Կենտրոնական բաժնի հետաքննության բաժանմունք:
Գործով զեկուցող` ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը միջնորդությամբ դատական նիստը հետաձգվեց մինչև հուլիսի 16-ը` լրացուցիչ փաստաթղթերի, հատկապես` միջազգային փորձի, ուսումնասիրության անհրաժեշտությամբ պայմանավորված:
Հունիսի 11-ին, ժամը 00.56-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի Գյումրի քաղաքի Գյուլբենկյան փողոցում «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է փոսը:
Պռոշյան համայնքի ղեկավարի 2012 թ.-ի սեպտեմբերի 23-ի ընտրության արդյունքում ընտրված նախկին գյուղապետ, 1963 թ. ծնված Հրաչ Մուրադյանը սպանվել է հրազենից ապրիլի 2-ին՝ գյուղապետարանի դիմաց:
Վրաերթի ենթարկվածը, ով սովորում է Հրազդան քաղաքի թիվ 6 դպրոցի 2-րդ դասարանում, «գանգուղեղային տրավմա, քթի սալջարդ, որովայնի բութ տրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն:
Ադրբեջանում կախվելու միջոցով ինքնասպան է եղել սամբոյի աշխարհի չեմպիոն, սպորտի վարպետ Ախադ Ռաջաբլի։ Որպես պարան՝ նա օգտագործել է իր սև գոտին։
Հայաստանի հանցավոր կենտրոնը Երևանն է. յուրաքանչյուր 10 հազար բնակչին առաջին 4 ամիսների ընթացքում բաժին է ընկել 28 հանցագործություն։
Այսօր՝ հունիսի 10-ին, վրաերթեր են տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում, Երևանի Տիգրան Պետրոսյան փողոցի թիվ 24/3 շենքի դիմաց Երևան քաղաքի Թավրիզյան փողոցի բնակիչ, 51-ամյա Ստյոպա Սարգսյանը, վարելով իրեն ամրակցված VAZ 21-06 մակնիշի Տ 0419 համարանիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել Արագածոտնի մարզի Ներքին Սասնաշեն գյուղի բնակիչ, 58-ամյա Ավետիք Պետրոսյանին:
Հունիսի 10-ին, ժամը 20.23-ին ահազանգ է ստացվել, որ Սելիմի լեռնանցքում (Վայոց ձորի կողմից) անձրևաջրերից փլուզվել է ճանապարհի մի հատվածը, ինչի հետևանքով երթևեկությունը դարձել է միակողմանի:
Ժամը 17:30-ի սահմաններում, Երևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 34.5 կմ հատվածում, Գավառ քաղաքի բնակիչ 31 ամյա Կարապետ Պիպոյանը վարելով VAZ 21-06 մակնիշի 78 QM 777 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց 7 գլխիվայր շրջվելով հայտնվել է դաշտամիջյան հատվածում:
Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է բանկի` «Մալաթիա» մասնաճյուղի կառավարիչ Կ.Գյուլնազարյանի կողմից յուրացում, վաշխառություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:
Ռուսաստանի Դաշնությունում իրավապահներին հաջողվել է գտնել սերիական հանցագործի, որը շուրջ 10 տարի հետախուզվում էր ոստիկանության կողմից:
2013 թվականի հունվար-ապրիլին Հայաստանի Հանրապետությունում գրանցված հանցագործությունների քանակը կազմել է 5448, ինչը 577-ով կամ 11.8%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
Հունիսի 10-ին, ժամը 16.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասի թիվ 60/2 տան նկուղում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
8-ամյա Տիրան Ավետիսյանը վարելով BMW մակնիշի 35 ՕD 543 համարանիշի ավտոմեքենան, Այվազովսկի փողոցի թիվ 45/5 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևան քաղաքի բնակիչ 73 ամյա Ժանոր Պատրիկյանին:
ԲՀԿ-ական պատգամավորը նաև օրինակ է բերել. անգամ այն գյուղերում վնասները ահռելի էին, որտեղ տեղադրված էին հակակարկտային կայաններ, և ըստ նրա՝ աղոթելն այնքան էլ պետք չէ:
Հունիսի 10-ին, ժամը 17.39-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի թիվ 32/2 հասցեի մոտակայքում պայթուցիկ սարք է հայտնաբերվել:
Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ գործը նախաքննության փուլում է: