«Լավն ա, որ եկավ շուկաս քանդեց, ուրիշ քանդող չէր եղել էսքան տարվա մեջ». Սամվել Ալեքսանյանը՝ Տարոն Մարգարյանի մասին

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությանը ներկա էր նաև ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ում պատկանող «Փակ Շուկան» վերջերերս քանդել են: Լրագրողների հարցին՝ ինչպե՞ս եք վերաբերվում, որ «Փակ շուկայի» կոնստրուկցիաները ապամոնտաժվեցին,  Ալեքսանյանը պատասխանեց. «Ի՞նչ եք ուզում, ի՞նչ եք ուզում: Որ գան ձեր շենքը քանդեն… ի՞նչ եք ուզում:  էնքան ասեցիք, մինչև եկան քանդեցին»: Դիտարկմանը, թե չե՞ք կարծում, որ անօրինական էիք կառուցում, Ալեքսանյանը պատասխանեց. «Դե խախտել էի, որ եկան քանդեցին, ի՞նչ եք ուզում»: Մյուս հարցերին Սամվել Ալեքսանյանը չցանկացավ պատասխանել` «Լավ էլի, ես շուկայի հետ կապ չունեմ, որ էտ ձև ա»: Այնուամենայնիվ, Ս. Ալեքսանյանը հավաստիացրեց, թե «Փակ շուկան» ապամոնտաժելու համար Տարոն Մարգարյանից նեղացած չէ, այլապես երդմնակալությանը չէր մասնակցի: Հարցին, թե Տարոն Մարգարյանը իսկապե՞ս վերջին քսան տարվա լավագույն քաղաքապետն է, ինչպես շատերն են համարում, պատասխանեց. «Այո: :Լավն ա, որ որ եկավ շուկաս քանդեց, ուրիշ քանդող չէր եղել էսքան տարվա մեջ»: Կես կատակ կես լուրջ, Սամվել Ալեքսանյանն ասաց, թե իսկապես Փակ շուկայի տեղում բազմաբնակարան շենք էր ցանկանում կառուցել, բայց չթողեցին: «7 հատ երեխա ունեմ, որտեղ պահեի, ըտեղ էի ուզում սարքեմ պահեմ»,- ծիծաղելով ասաց Ս. Ալեքսանյանը:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս