Բաժիններ՝

«Օֆշորային եռյակի» գործը նախաքննության փուլում է

Ինչպես հայտնի է, Hetq.am-ի «Ովքեր են Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հեղինակները. օֆշորային եռյակը» հոդվածի կապակցությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը դիմել էր դատախազություն: Վերջինս խնդրել էր պարզել՝ ով է գրանցել «WLISPERA HOLDINGS LIMITED» ընկերությունը և ինչպես է իր անունը հայտնվել ընկերության բաժնետերերի ցանկում: Գործը դրանից հետո ուղարկվել էր ոստիկանություն:

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ գործը նախաքննության փուլում է: «Քանի որ մեզ մոտ կար հարուցված քրեական գործ, դատախազությունից գրությունը փոխանցվել է մեզ, նախաքննությունն իրականացնում է քննչական գլխավոր վարչության հատուկ կարևորագույն գործերով վարչությունը»,- ասաց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս