
«Ես էս երկրի մեջ էնքան եմ անում, որ ոչ մի հեր իրա երեխու համար չի կարում անի». Մանվել Գրիգորյան

«Ես 23 տարի ա՝ հավաք եմ անում, դուք եք նոր իմանում, որ ազատամարտիկ կա էս երկրում»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց գեներալ Մանվել Գրիգորյանն` անդրադառնալով ազատամարտիկների կողմից այս օրերին կազմակերպվող բողոքի հավաքներին: Հարցին, թե ծանո՞թ եք, թե կոնկրետ այդ ազատամարտիկներն ինչ խնդիր-բողոք ունեն, գեներալն արձագանքեց. «Աղջիկ ջան, էնքան եմ ծանոթ, որ մի 200 տարի պիտի ապրես, որ էդքան տեղյակ լինես: Ամոթ ա, որ չեք իմանում, որ նախագիծ կա, փորձում ենք ինչ հնարավոր է՝ անել: Մենակ 35 հազար երկրապահ կա, որի հարցերը լուծվում ա… ես ինչ կարող եմ, էս երկրի մեջ էնքան եմ անում, որ ոչ մի հեր իրա երեխու համար չի կարում անի»: Մանվել Գրիգորյանը նշեց նաև, որ Ազգային ժողովում ազատամարտիկների հարցով օրինագիծ է շրջանառության մեջ դնելու. «Միանգամից Մասկվա չենք կարա կառուցենք, բայց կամաց-կամաց անելու ենք»: