Գագիկ Բեգլարյանը նախկին պաշտոնը չի կարոտում

Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը նախկին պաշտոնը չի կարոտում` «երեխաներին է կարոտում»: Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունից առաջ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Բեգլարյանը: Հարցին, թե ինչպե՞ս կգնահատեք քաղաքապետարանի ներկայիս աշխատանքը, տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը պատասխանեց. «Շատ բաներ ա անում Տարոն Մարգարյանը: Եթե ուշադիր լինեք, դուք ինքներդ բոլորը կտեսնեք: Ես մի քիչ որպես մասնագետ եմ նայում այդ հարցին, ավելի խորն եմ տեսնում, որը դուք չեք տեսնում, և իրականում շատ լավ աշխատանքներ են կատարվում այսօր Երևան քաղաքում»: Երբ լրագրողները խնդրեցին առանձնացնել Տարոն Մարգարյանի կատարած աշխատանքներից մեկը, նախարարը նկատեց. «Օրինակ, սոցիալական հարց է լուծվում Աջափնյակ թաղամասում, շենք է կառուցվում՝ ապագայում բնակիչներին տեղափոխելու հետ կապված, շատ լավ հարց է, դա պետք է ներկայացվի»: Ինչ վերաբերում է սոցհարցումներին, թե Տարոն Մարգարյանը վերջին քսան տարվա ամենալավ քաղաքապետն է, Գագիկ Բեգլարյանը նախընտրեց չպատասխանելով` համարելով այն որպես «անցած հարց»: Նա նշեց, որ որպես քաղաքացի, ինքը կցանկանա, որ Երևանում լուծվեն առօրյայում անհանգստացնող բոլոր խնդիրները: «Բոլորս սիրում ենք Երևանն այնքան, որքան սիրում ենք մեր երեխաներին ու ցանկանում ենք տեսնել զարգացած, գեղեցիկ, անթերի»,- նշեց նա:

Տեսանյութեր

Լրահոս