
Պատահար Երևանում. ուսանողը BMW-ով վրաերթի է ենթարկել թաղման բյուրոյի աշխատակցին

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Արտաշես Վանյանի կողից նյութեր են նախապատրաստվում այսօր Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ժամը 12:30-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր Արեշ 19 փողոցի բնակիչ 18-ամյա Տիրան Ավետիսյանը վարելով BMW մակնիշի 35 ՕD 543 համարանիշի ավտոմեքենան, Այվազովսկի փողոցի թիվ 45/5 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևան քաղաքի բնակիչ 73 ամյա Ժանոր Պատրիկյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է էրեբունի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Տ. Ավետիսյանը սովորում է Հայաստանի պետական ագրարային համալսարանի 1-ին կուրսում, և նա վարորդական իրավունք չի ունեցել: Վրաերթի ենթարկվածը աշխատում է Երևանի քաղաքապետարանի բնակչության հատուկ սպասարկում ՍՊԸ-ում ՝ թաղման բյուրոյում:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի