
«Ես քննչականում չեմ աշխատում, որ իմանամ…». Գագիկ Բեգլարյանը՝ Գորիսի միջադեպի մեղավորների մասին

Գազի թանկացմանը զուգընթաց խոսվում է նաև այն մասին, որ կթանկանա հասարակական տրանսպորտը: ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին, թե որքանո՞վ են հավաստի այս լուրերը: Ի պատասխան նա նշեց. «Երբ մենք կոնկրետ մեր հաշվարկները կունենանք, կփորձենք ամեն ինչ անել, որ եթե թանկանա էլ, գոնե շատ չնչին չափով: Ավելի ռեալ, ավելի կոնկրետ հանրությանը մենք կներկայացնենք: Ես չեմ ուզում բաներ ասել, որ հետո իրականությանը չհամապատասխանի»: 168.am-ը հետաքրքրվեց նաև, թե Սյունիքում տեղի ունեցած կրակոցները ըստ նրա ինչի՞ արդյունք են: Ի պատասխան նա նշեց. «Երևույթը շատ տգեղ է, իսկ զարգացումներին դեռ հետևում ենք»: Ինչ վերաբերում է մեղավորներին, նա ասաց. «Ես դատավոր չեմ, որ իմանամ ովքեր են մեղավոր, ովքեր մեղավոր չեն` կամ էլ քննչականում չեմ աշխատում»:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի