
Ադրբեջանցի սամբոյի չեմպիոնը կախվել է իր սև գոտու միջոցով

Ադրբեջանում կախվելու միջոցով ինքնասպան է եղել սամբոյի աշխարհի չեմպիոն, սպորտի վարպետ Ախադ Ռաջաբլի։ Որպես պարան՝ նա օգտագործել է իր սև գոտին։ Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն։
51-ամյա Ռաջաբլին ինքնասպան է եղել Սումգայիթի իր բնակարանում։ Մարզիկի կինն այդ ժամանակ տանը չի եղել։
Ինքնասպանության պատճառը ճշտվում է։ Աղբյուրի տվյալներով՝ Ռաջաբլին վերջին ժամանակներս հոգեկան որոշ խնդիրներ ուներ և ընկերների մոտ բողոքում էր, որ դեպրեսիայի մեջ է։ Դատախազությունում նույնպես հաստատել են, որ նախնական վարկածի համաձայն՝ ինքնասպանության հատճառը դեպրեսիան է։ Միևնույն ժամանակ, քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Կոնկրետ կասկածյալներ կան, թե ոչ՝ այս պահին հայտնի չէ։