Բաժիններ՝

Ռուսաստանում ձերբակալվել է 65 բռնաբարությունների հեղինակը

Ռուսաստանի Դաշնությունում իրավապահներին հաջողվել է գտնել սերիական հանցագործի, որը շուրջ 10 տարի հետախուզվում էր ոստիկանության կողմից: Այս մասին հաղորդում է  ռուսաստանյան «Life news» լրատվական կայքը:

Հանցագործը` 39-ամյա Եվգենի Շուտկովը, ով մեղադրվում է Թաթարստանի Հանրապետության տարածքում իրականացված բազմաթիվ բռնաբարությունների մեջ, ձերբակալվել է Թաթարստանի մայրաքաղաք Կազանում:

«Հետաքննությունը պարզել է, որ 2003 թվականից մինչև 2012 թ. հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածը տեղի է ունեցել 65 հարձակում 10-28 տարեկան կանանց և աղջիկների վրա, իսկ հանցագործի նկատմամբ հետախուզումը հայտարարվել էր դեռ 2012 թվականից»,-գրում է «Life news»-ը և նկարագրում, թե ինչպես է հաջողվել իրականացնել հանցագործի ձերբակալումը:

«Հունիսի 10-ի առավոտյան ոստիկանություն է զանգահարել մի տղամարդ և հաղորդել, որ Մինսկի փողոցում տեսել է մի մարդու, ով նման է Շուտովին: Նշված հասցեով անմիջապես դուրս են եկել Կազանի Ներքին գործերի բաժնի և Պարեկային ծառայության աշխատակիցները»,- նշում է «Life news»-ը:

Նշենք, որ մոլագարը բերման է ենթարկվել նշված փողոցում, չնայած` ոստիկաններին տեսնելուն պես փորձել է փախչել, իսկ ձերբակալման ժամանակ լուրջ դիմադրություն է ցույց տվել:

«Ընդհանուր առմամբ` 2003-ից 2012 թթ. կասկածյալը իրականացրել է 65 բռնաբարություն, և չնայած այն հանգամանքին, որ բոլոր տուժածները բավական մանրակրկիտ կերպով նկարագրել էին հանձագործի արտաքինը, երկար ժամանակ չէր հաջողվում պարզել նրա ինքնությունը: Սակայն հերթական բռնաբարությունից հետո վկաներից ստացվեց տեղեկություն, որ հանցագործը տեղաշարժվում է կարմիր գույնի «Օփել Աստրա» ավտոմեքենայով: Ճանապարհային ոստիկանության տվյալներով` Հանրապետությունում գոյություն ունեն այդպիսի շուրջ 3 հազար ավտոմեքենաներ, որոնցից 300-ը գրանցված են Կազանում: Եվ դրանցից 48-րդի տիրոջ կենսաբանական նյութը համընկավ դեպքի վայրից առգրավված ԴՆԹ-ի հետ»,- ավելացնում է «Life news»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս