Բաժիններ՝

«Ստեփանոսը թող աղոթի…». ԲՀԿ պատգամավոր

Ինչպես հայտնի է` օրեր առաջ Սերժ Սարգսյանը հրավիրել էր ԱԱԽ նիստ, որտեղ, ի թիվս այլ հարցերի և խնդիրների, հանրապետության նախագահը խոսել էր նաև հակակարկտային կայաններից: Սերժ Սարգսյանը նշել էր, թե ժամանակն է, որպեսզի Հայաստանը հակակարկտային կայանների ցանց արտադրի: Իսկ գյուղատնտեսության ոլորտը փրկելու և կարկուտից գյուղացիներին պաշտպանելու համար, ինչպես հայտնի է, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն առաջարկում էր  օգտվել քահանայի աղոթքներից:

ԳԱԼԱ-ի լրագրողը ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանից, ով նաև զբաղվում է գյուղատնտեսությամբ, հետաքրքվել է՝ հակակարկտային կայանները, թե՞ քահանան կօգնեն գյուղացիներին: «Մեկը մյուսին չի խանգարում, բայց պետք է գործն անել, հետո նոր աղոթել: Հակակարկտային կայանները այսօր ցույց տվեցին, որ արդյունավետ չեն աշխատում, իսկ թե ինչ պատճառներով, դա պետք է ուսումնասիրվի»,- ասել է Լյովա Խաչատրյանը:

Ըստ նրա՝ փաստը, որ Արմավիրի մարզի հակակարկտային կայանները չեն աշխատել, պետք է դրա համար պատասխանատվություն կրողներ լինեն: «Մեկը պետք է դրա համար պատասխան տա, այդ ինչպես ստացվեց` կարկտային կայանը կա, կրակեց, կրակեց, ինչու չօգնեց, կամ ինչու չկրակեց: Պետք է լինի ուսումնասիրություն, և ինչ-որ մեկը պետք է պատասխան տա: Մենք հսկայական փողեր ենք վատնում այդ հակակարկտային կայանները տեղադրելու համար, որի տերը ինչ-որ մասնավոր ընկերություն է, կամ անհատ ձեռներեցներ: Ծախում են մի բան, որը չի կրակում, չի աշխատում, չի օգնում: Կարծում եմ՝ սա լուրջ ուսումնասիրության խնդիր պետք է լինի»,-մեզ հետ զրույցում ասել է ԱԺ պատգամավորը:

ԲՀԿ-ական պատգամավորը նաև օրինակ է բերել. անգամ այն գյուղերում վնասները ահռելի էին, որտեղ տեղադրված էին հակակարկտային կայաններ, և ըստ նրա՝ աղոթելն այնքան էլ պետք չէ: «Ստեփանոսը թող աղոթի, մեզ աշխատանք է պետք»,-ասել է նա:

ԳԱԼԱ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս