
8 տոննա ցեմենտով բեռնավորված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

Հունիսի 11-ին, ժամը 00.56-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի Գյումրի քաղաքի Գյուլբենկյան փողոցում «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է փոսը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հաղորդում է ԱԻՆ պաշտոնական կայքը:
Տեղում պարզվել է, որ Ջիվանու փողոցի թիվ 75 հասցեի մոտակայքում «Սաֆեգ գրուպ» ՍՊԸ-ին պատկանող «ԶԻԼ» մակնիշի 19 ԼՕ 501 պետհամարանիշով ավտոմեքենան (8 տ ցեմենտով բեռնավորված) կողաշրջվել է փոսը. տուժածներ չկան:
Մթության պատճառով որոշում է կայացվել աշխատանքները շարունակել հունիսի 11-ի առավոտյան