Բաժիններ՝

Բժիշկներն արգելել են հարցաքննել Հրաչյա Հարությունյանին

Նոր Մոսկվայում, Պոդոլսկից ոչ հեռու հուլիսի 13-ին տեղի ունեցած ավտովթարի պատճառները հետաքննող քննչական խումբը հուսով էր, որ նախօրոք պայմանավորվածության համաձայն Հրաչյա Հարությունյանը երկուշաբթի օրը կասի այն գրասենյակի տեղը, որտեղից ինքը «ԿամԱԶ»-ով բեռներ էր տեղափոխում,- հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»` նշելով, որ բժիշկները, սակայն թույլ չեն տվել նրան ծանրաբեռնել: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Սակայն, պարզվում է, որ նախօրեին Հարությունյանին «Բուտիրկայից» տեղափոխել են «Մոտրոսկայա տիշինա»:

«Քննչական գործողությունները նշանակված էին երկուշաբթի օրը: Նա (Հարությունյանը-խմբ.) խնդրել էր քարտեզ բերել, որով ցանկանում էր ցույց տալ շինարարկան այն գրասենյակի տեղը, ուր տանում կամ բերում էր բեռները»,- ասել է ձերբակալվածի փաստաբան Ալեքսանդր Մալցևը:

Երկար ժամանակ Հարությունյանը հրաժարվում էր խոսել իր գործատուի մասին, ներկայացնել թե ինչպես է տեխնիկապես ոչ նորմալ վիճակում գտնվող մեքենան դուրս եկել երթուղի, ով է ստորագրել ուղեգիրը: Եվ, ի վերջո, այն ժամանակ երբ նա պիտի խոսեր, հանկարծ տեղափոխում են այլ մեկուսարան:

Ձերբակալվածի տեղափոխությունը իրականացվել է բժիշկների հանձնարարությամբ: «Իմ պաշտպանյալի մոտ արձանագրվել է շատ բարձր ճնշում, որը վթարի ժամանակ ստացած ուղեղի ցնցման հետևանք է: Բժիշկները պարտադրելով հանձնարարեցին առաջիկա օրերին ձեռնպահ մնալ մտավոր ծանրաբեռնվածություններից: Նրան տեղափոխել են «Մոտրոսկայա տիշինա» քննչական մեկուսարանի հիվանդանոց»,- ասել է Մալցևը:

Նկատի ունենալով բժիշկների խորհուրդները առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Հարությունյանի մասնակցությամբ քննչական գործողություններ չեն պլանավորվում: Այդ ժամանակամիջոցում քննիչները աշխատանքներ կիրականացնեն տուժածների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս