Բաժիններ՝

Ակտիվիստներին հաջողվեց ճեղքել ոստիկանական պատը. ակցիան շարունակվում է քաղաքապետարանի մուտքի մոտ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր առավոտյան ժամը 11-ին Երևանի քաղաքապետարանի առջև պետք է կայանար բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքային տրանսպորտի ուղեվարձի թանկացման: Ակցիան նախաձեռնող ակտիվիստները, լրագրողները և մի շարք քաղաքացիներ նշված ժամին փորձում էին անցկացնել իրենց խաղաղ հավաքը, սակայն Լուսավորիչ-Արգիշտի խաչմերուկում ոստիկանները փակել էին նրանց ճանապարհը և չեն թողնում մոտենալ քաղաքապետարանի շենքին: Ոստիկանների և ակտիվնստների միջև տեղի էր ունեցել քաշքշուկ, որ ոստիկանները բերման էին ենթարկել 3 ակտիվիստի:

Այս միջադեպից հետո ակցիայի մասնակիցների մի մասը որոշեց երթ անցկացնել, իսկ մյուսները մնացին քաղաքապետարանի մոտակայքում՝ փորձելով մոտենալ շենքի մոտքին։ Ակտիվիսներին այդ բանն անել չէր հաջողվում, սակայն երթի դուրս եկած մասնակիցները շուտով ետ վերադարձան և ի վերջո հասան իրենց նպատակին՝ ճեղքեցին ոստիկանական պատը և շարժվեցին դեպի քաղաքապետարան։

Այս պահին բողոքի ակցիան տեղի է ունենում քաղաքապետարանի մուտքի մոտ։ Մասնակիցները պահանջում են քաղաքապետ Տարոն Մարգարյնաի ներկայությունը, ինչպես նաև՝ պահանջում են ազատ արձակել բերման ենթարկվածներին։

Տեսանյութը՝ շուտով

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031