Օղակաձև զբոսայգում ռումբ չի հայտնաբերվել
Հուլիսի 22-ին, ժամը 23.25-ին ահազանգ է ստացվել, որ Տիգրան Մեծի պողոտայում գտնվող «Լունապարկում» (օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում) ռումբ է տեղադրված:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը, մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:
ՀՀ ոստիկանության աշխատակիցների կինոլոգիական հետազոտությունների արդյունքում ռումբ չի հայտնաբերվել: Այս մասին հաղորդում է ԱԻՆ պաշտոնական կայքը: