Բաժիններ՝

«Տարո´ն, իջիր». բախումներ քաղաքապետարանի առջև և նոր բերման ենթարկվածներ (տեսանյութ)

Այսօր Երևանի քաղաքապետարանի առջև անկացվեց բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքային տրանսպորտի ուղեվարձի թանկացման: Ակցիան նախաձեռնող ակտիվիստները, լրագրողները և մի շարք քաղաքացիներ նշված ժամին փորձում էին անցկացնել իրենց խաղաղ հավաքը, սակայն Լուսավորիչ-Արգիշտի փողոցների խաչմերուկում ոստիկանները փակեցին նրանց ճանապարհը և չթողեցին մոտենալ քաղաքապետարանի շենքին: Մինչ այդ ոստիկաններն արդեն հասցրել էին բերմանենթարկել 3 ակտիվիստների: Ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև բանավեճը տևեց բավական երկար ժամանակ, և շուտով ցուցարարների մի մասը որոշեց շարժվել դեպի քաղաքային ավտոկանգառներ` ակցիան այնտեղ իրականացնելու համար, սակայն երբ նրանք հատեցին փողոցը, պարզվեց, որ ոտիկանների առջև մնացած ցուցարարներին չեն թույլատրում տեղաշարժվել, ինչից հետո հեռացած ցուցարարները վերադարձան և կարողացան միահամուռ ուժերով ճեղքել ոստիկանական պատնեշը և հասնել քաղաքապետարանի մուտքի մոտ: Այդ ընթացքում ցուցարարների և ոստիկանների միջև տեղի ունեցան որոշակի բախումներ: Ի դեպ, նշենք, որ քիչ առաջ հայտնի դարձավ, որ վերոնշյալ քաշքշուկից հետո ոստիկանության կենտրոնի բաժամնունք է բերման ենթարկվել ակտիվիստներից Վիլեն Գաբրիելյանը, իսկ մյուս ակտիվիստները, այդ թվում` Հայ ազգայի կոնգրես կուսակցության անդամ Արեգ Գևորգյանը և Ilur.am կայքի ֆոտոլրագրող Սարգիս Գևորգյանը բերման են ենթարկվել ավելի ուշ:

Ակցիան շարունակվեց քաղաքապետարանի շենքի առջև. ցուցարարները պահանջում էին, որպեսզի քաղաքապետ Տարոն Մարգարյանի դուրս գա իր գրասենյակի և լսի իրենց պահանջները, սակայն որևէ մեկը չեկավ քաղաքացիներին ընդհառաջ: Ավելի ուշ ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին դեպի Կենտրոնի ոստիկանության բաժանմունք` պահանջելու ազատ արձակել բերման ենթարկված 3 ակտիվիստներին:

Մանրամասները` 168.am-ի տեսանյութում

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս