Բողոքի ակցիա. նաիրիտցիները նախագահականի դիմաց պահանջում են իրենց աշխատավարձը

Այսօր «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները հավաքվել են նախագահի նստավայրի դիմաց և պահանջում են իրենց մոտ մեկ տարվա աշխատավարձը։ Գործարանի արհմիության կոմիտեի նախագահ Հրաչ Թադևոսյանին ընդունել է նախագահի աշխատակազմի վերահսկողության բաժնի պետի տեղակալը։

Նաիրիտցիներին խոստացել են այս շաբաթ մեկ ամսվա աշխատավարձ, մյուս շաբաթ ևս վճարել մեկ ամսվա աշխատավարձ։ «Նաիրիտի» վերագործարկման մասին խոսակցություն չի եղել։ Թադևոսյանն արդեն դուրս է եկել նախագահականից, սակայն աշխատակիցները չեն հեռանում, նրանց մի մասը երթով գնեացել է դեպի կառավարության շենքի մոտ։

Հրաչ Թադևոսյանը 168.am-ին հայտնեց, որ հիմա արդեն պետք է մարդիկ տուն գնան, իսկ վաղը և հաջորդ օրերին հավաքվեն գործարանի մուտքի մոտ։ Աշխատակիցների խոսքով՝ իրենք թույլ չեն տա, ոչ մեկը մտնի գործարան, քանի դեռ չի վճարվել աշխատավարձի պարտքը։

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031