Բաժիններ՝

Ողբերգական վթար Երևանի Սեբաստիա փողոցում. ուղևորը տեղում զոհվել է

Մայիսի 11-ին, ժամը 08.08-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻԿ և ՃԿԿ օպերատիվ խմբերը:
Պարզվել է, որ բախվել են «Մերսեդես» մակնիշի 34 SZ 676 և «Օպել Աստրա» մակնիշի 18 ՕՍ 295 պետհամարանիշների ավտոմեքենաները, ինչից «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 1980 թ. ծնված Հ. Կ.-ն տեղափոխվել է հիվանդանոց, իսկ անձը չպարզված տղամարդ ուղևորը տեղում զոհվել է:

Արտակարգ իրավիճակների նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս