
Հակակարկտային կայանները գործի են դրվել նաև Լոռու մարզում

Ս.թ. մայիսի 11-ին ՀՀ ԱԻՆ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային թվով 11 կայաններ ժամը 13.31-ից մինչև ժամը 14.42-ն ընկած ժամանակահատվածում Լոռու մարզի Մեծ Պառնի, Դսեղ, Գարգառ, Գյուլագարակ, Կորտան, Լեջան, Ագարակ և Վարդաբլուր գյուղերում իրականացրել են ընդհանուր 1968 կրակոց:
Արտակարգ իրավիճակների նախարարություն