Իշխանական բլոգերի սադրանքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության հատկանիշներով. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ի տեղեկությունը հաստատվել է, Արարատի մարզում իշխանական բլոգեր ներկայացող Արամ Ավետիսյանի սադրած միջադեպի քննության առարկա է դարձել:

Քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Հիշեցնենք, որ օրերս բլոգերը սպառնացել էր, որ պրոբլեմ հստեղծի Արցախը հանձնած անձանց քննադատող քաղաքացու համար։ Տեսանյութը մեծ տարածում է ստացել համացանցում։

Հատկանշական է, որ թեև տեսանյութում բլոգերն ակնհայտ սադրում էր ու սպառնում, բայց ՔԿ-ն հենց նրա իսկ ուզած հոդվածով՝ խուլիգանության, վարույթ է նախաձեռնել։ Բլոգերը սպառնում էր, որ ձմերուկ վաճառող քաղաքացին հենց խուլիգանության համար է դատվելու, ու հենց նա էլ նշված վարույթով բերման է ենթարկվել:

Ճիշտ է` իշխանական բլոգերն է մոտեցել իր աշխատանքը կատարող քաղաքացուն, սադրել ու հայոյել, սակայն բլոգերի նկատմամբ հետապնդում չկա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031