
Երևանում վերջին հրաժեշտը տվեցին Կոնստանտին Օրբելյանին

Երեւանում այսօր վերջին հրաժեշտը տվեցին ԽՍՀՄ եւ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ականավոր կոմպոզիտոր, դիրիժոր, դաշնակահար Կոնստանտին Օրբելյանին: Նրա աճյունն ամփոփվեց Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում:
«Արամ Խաչատրյան» համերգասրահում մեծանուն կոմպոզիտորին վերջին հրաժեշտը տալու էին եկել ինչպես բարձրաստիճան պաշտոնյաներ` Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, այնպես էլ նրա արվեստի բազմաթիվ երկրպագուներ:
Կոնստանտին Օրբելյանը մահացել էր ապրիլի 24-ի առավոտյան, Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոս-Անջելես քաղաքում: Անվանի կոմպոզիտորն 86 տարեկան էր: