Բաժիններ՝

Ոստիկանության փակած ձկների գործում ՎՊ-ն բացահայտումներ է արել. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ի փոխանցմամբ`2013թ.-ին Արարատի մարզում արձանագրված ձկների զանգվածային անկման համար կարող է պատասխանատու լինել Վեդու ՋՕԸ-ը: Նման եզրակացության են հանգել ՎՊ-ի մասնագետները` Արարատի մարզի, և մասնավորապես` Խոսրովի արգելոցի Խոր Վիրապ պետական արգելավայրի ջրային տարածքներում կենդանական և բուսական աշխարհին հասցված վնասի ուսումնասիրության ընթացքում:

Հիշեցնենք, անցյալ տարի մարզի հարակից գյուղերի բնակիչները ջրանցում բազմաթիվ սատկած ձկներ էին հայտնաբերել, ավելին` իրենց հողամասերը ոռոգելուց հետո գյուղացիները հայտնաբերել էին, որ բերքը հեկտարներով փչացել է:

Կենդանական և բուսական աշխարհին հասցված էական վնասի, ձկների զանգվածային ոչնչացման փաստի վերաբերյալ նյութերը ներկայացվել էին ոստիկանության Արարատի բաժին: Սակայն, ինչպես պարզվում է ՎՊ հաշվետվությունից, քննության արդյունքում չի հիմնավորվել մարդկային գործոնի ազդեցությունը, քրեական գործի հարուցումն էլ մերժվել է` հանցադեպի բացակայության պատճառաբանությամբ:

Բայց այն, ինչ չեն գտել ոստիկանները, փաստորեն, հաջողվել է գտնել ՎՊ-ի վերահսկողներին: Նրանք պարզել են, որ թունավորման օջախի անմիջական տարածքում շահագործվում է Վեդու ՋՕԸ -ի ոռոգման պոմպակայանը, որով ոռոգվում են Փոքր Վեդի գյուղի մշակովի հողերը:

Միաժամանակ, այս ջրանցքն են լցվում հարակից Տափերական, Փոքր Վեդի և այլ համայնքների կոյուղաջրերը` մշտապես ջրանցքն աղտոտելով կենցաղային և արտադրական թափոններով և արտանետումներով:

Եվ ամենահետաքրքրականը` պարզվում է Վեդու ՋՕԸ -ն ոռոգման ջրի մատակարարման թույլտվություն ընդհանրապես չունի և իր այս գործառույթն ապօրինի է իրականացնում: Իսկ ապօրինի գործունեության արդյունքում 120 հա հողատարածք ոռոգելու դիմաց տարեկան շուրջ 7 մլն դրամ գումար է գանձում հողօգտագործողներից:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս