
Մոսկվայում 24-ամյա հայը դանակահարել է ընկերոջը

Մայիսի 10-ին Մոսկվայի հյուսիս-արևելյան շրջանում գտնվող սրճարաններից մեկի մուտքի մոտ ծեծկռտուք է եղել։ Ինչպես գրում է Комсомольская Правда-ն, գիշերը ժամը 1։30-ի սահմաններում վիճաբանել են 4 տղամարդ, որոնք, ինչպես հետո պարզվել է, ընկերներ են եղել։
Վեճը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ մասնակիցներից մեկը դանակով հարվածել է մյուսի կրծքին։ Ստացած վնասվածքներից վերջինս մահացել է։
Մարդասպանը դիմել է փախուստի, սակայն ոստիկաններին հաջողվել է մի քանի ժամ անց նրան հայտնաբերել։ Պարզվել է, որ տղամարդը 1990թ. ծնված Հայաստանի քաղաքացի է։ Հարուցվել է քրեական գործ։ Միջադեպի պատճառը և այլ մանրամասները դեռևս հայտնի չեն։