
Հանրապետության – Թումանյան փողոցների խաչմերուկում օձ է հայտնաբերվել

Մայիսի 10-ին, ժամը 21.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հանրապետության- Թումանյան փողոցների խաչմերուկում գտնվող ավտոմեքենայի խցիկում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը: Հայտնաբերվել է շահմար տեսակի օձ և տեղափոխվել անվտանգ տարածք:
Արտակարգ իրավիճակների նախարարություն