
Մաշտոցի ոստիկանները բացահայտել են 33-ամյա երիտասարդին դաժան ծեծի ենթարկած քաղաքացուն. shamshyan.com

Մայիսի 9-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները հայտնաբերել են մայիսի 8-ին Բաշինջաղյան 142 տան բնակիչ, 33-ամյա Արա Մաթևոսյանին դաժան ծեծի ենթարկած քաղաքացուն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը 1-03 շտապօգնության թիվ 2 ենթակայանի բժիշկները, մեկնելով Ա. Մաթևոսյանի տուն, նրան հայտնաբերել էին մահացած: Հարազատները ոստիկաններին հայտնել էին, որ Ա. Մաթևոսյանն իրենց հայտնել էր, որ անհայտ անձանց կողմից է ծեծի ենթարկել, որոնց նա չի ճանաչել:
Նույն օրը փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի քննիչ Հարութ Խեդոյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 112 հոդվածի 2 մասի հատկանիշներով:
Մանրամասներն` այստեղ