
Հակակարկտային կայանները մայիսի 10-ին արձակել են 14303 կրակոց

Մայիսի 10-ին ՀՀ ԱԻՆ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային թվով 78 կայաններ ժամը 13.19-ից մինչև ժամը 19.45-ն ընկած ժամանակահատվածում Արմավիրի մարզի Տալվորիկ, Վանանդ, Նոր Կեսարիա, Շենավան, Գետաշեն, Բերքաշատ, Կողբավան, Արտամետ և Լոռու մարզի Լեյջան, Ագարակ, Վարդաբլուր, Գյուլագարակ, Դսեղ, Հագվի, Օձուն գյուղերում իրականացրել են ընդհանուր 14303 կրակոց:
Արտակարգ իրավիճակների նախարարություն