Արմավիրի մարզպետարանի կրթության բաժնի պետ Անդրանիկ Թովմասյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ, նախորդ տարվա համեմատ, առաջին դասարանցիների թիվն ավելացել է 430-ով:
Օգոստոսի 23-ին, ժամը 11.58-ին ահազանգ է ստացվել որ Երևանի Մուրացանի փողոցի թիվ 115/6 հասցեի մոտակայքում «Օպել» մակնիշի 35SL957 պ/հ ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարներ օգնությունը:
Տրանսպորտային ծառայություններ մատուցող որոշ ընկերություններ կրկին պահանջում են բարձրացնել տրանսպորտի սակագինը։
Գեղարքունիքի մարզում այս պահին մեծ թափով իրականացվում են հացահատիկի բերքահավաքի աշխատանքները:
Այսօր Ազատության հրապարակում հրավիրած «Ժառանգության» հավաքի ժամանակ ելույթ ունեցավ բանակում զոհված Լյուքս Ստեփանյանի հայրը՝ Աշխարհիկ Ստեփանյանը: Հիշեցնենք, որ նա էր իր կնոջ հետ որոշել զոհված զինվորի դին բերել Պաշտպանության նախարարության շենքի մոտ:
Օգոստոսի 24-ին, 25-ին, 27-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ:
Նա 2012 թ. ապրիլի 13-ից հետախուզվում էր ոստիկանության Վանաձորի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախությունը/ 3-րդ մասի 1-ին կետի և 316 հոդվածի /իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը/ 1-ին մասի մեղադրանքով:
Ոստիկանության Էրեբունու բաժանմունքում քաղաքագետ Սուրեն Սուրենյանցին հավաստիացրել են, որ գործը ընթացք չի ստանա և դատարան չի հասնի:
Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրություններին ինքնաառաջադրված անկուսակցական Պավլիկ Սարգսյանը սահմանված ժամկետում (մինչև օգոստոսի 22-ը, ժամը 13.00-ը) չի ներկայացրել պատգամավորի թեկնածու գրանցվելու համար անհրաժեշտ փաստաթղթերում բացակայող 1 մլն դրամի գրավի անդորրագիրը:
Օգոստոսի 23-ին, ժամը 17.00-ին տեղեկատվություն է ստացվել, որ ս.թ. օգոստոսի 21-ին ժամը 12.00-ի սահմաններում տանից դուրս է եկել և չի վերադարձել Զովունի գյուղի բնակիչ Խ. Մ.-ն (1937 թ.), ում վերջին անգամ տեսել են գյուղի ճահճուտներում. որոնողական աշխատանքներին մասնակցելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Գառնի-Երևան» մայրուղային ջրատարի վրա վթարային աշխատանքների իրականացման հետ կապված, ս.թ. օգոստոսի 23-ին ժամը 10.00-22.00 դադարեցվելու էր Նուբարաշեն, Կենտրոն և Էրեբունի վարչական շրջանների, ինչպես նաև Արարատի մարզի մի շարք գյուղերի ջրամատակարարումը:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել ուսումնական համակարգիչների արտադրության զարգացման հայեցակարգի մշակումն ապահովելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը վարել է նախարար Արմեն Աշոտյանը:
Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Սամվել Շարբաթյանի սպանության գործով մեղադրական եզրակացությունը, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Վանաձոր քաղաքի 3 բնակչի։
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին:
«Պետք չի., գնացինք: Ասում ա՝ ծնողները թող գան նախարարի մոտ»: Մեր հարցին, թե ո՞ւր են իրեն տանում, ո՞ւմ հետ էր զրուցում, նա պատասխանեց. «Չգիտեմ, չհասկացա՝ ով ա: Մեզ նախարարը հրավիրել ա, որ հետը խոսանք: Հնարավոր ա Վլադիմիր Գասպարյանն էր՝ ձայնից չճանաչեցի: Ասեց գնանք իրա մոտ: Էսի վերջը չի՝ սկիզբն ա»: Նա նստեց մեքենան ու հեռացավ:
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այցելեց Դիլիջանի բժշկական կենտրոն` այսօր առավոտյան Երևան–Դիլիջան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից տուժածների վիճակին ծանոթանալու նպատակով։
«Ես ոչ Լուսինեի գումարն եմ յուրացրել, ոչ էլ` բնակարանը»,- իր ցուցմունքի սկզբում հայտարարեց ամբաստանյալ Եսայանը՝ հավելելով, որ երբ տեղեկացել է, որ Ռուբեն Մանգասարյանը Լուսինեի հետ պայմանագիր չի կնքել և բնակարանը նրան չի փոխանցել շատ է զարմացել, քանի որ այդ բնակարանը Լուսինեինն է եղել և այդ մասին իմացել են բոլորը:
Ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ քննչական խումբը պարզել է այսօր՝ օգոստոսի 23-ին Դիլիջանի ոլորաններում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետեվանքով վիրավորների ինքնությունը:
Ագարակում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով հրազենային վնասվածք ստացած ժամկետային զինծառայող Արթուր Ասոյանին տեղափոխում են Երեւան:
«Մարդիկ իրար հետ մի բաժակ խմում են, հետո դանակահարում մեկը մյուսին՝ վիճաբանելով ճղճիմ թեմաներով, օրինակ՝ ինչո՞ւ իմ կենացը չխմեցիր և այլն: Այստեղ արդեն կա կենցաղավարության խնդիր, մարդկանց իրավագիտակցությունը բարձրացնելու խնդիր»,- ասել է նա:
Նա 2012 թ. հոկտեմբերի 31-ից ՌԴ ՆԳՆ Յարոսլավլի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 160 հոդվածի 3-րդ մասի /յուրացում կամ վատնում, պաշտոնեական դիրքն օգտագործելով, ինչպես նաև խոշոր չափերով/ մեղադրանքով:
Այս անգամ այն հետաձգվում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի տեղակալի միջամտությամբ։
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Արագածոտնի մարզ կատարած այցի ընթացքում ծանոթացավ մարզի առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագրով մի շարք համայնքներում կրթական հաստատությունների վերանորոգման աշխատանքների ընթացքին:
Կիրակի օրը՝ օգոստոսի 25-ին, Սյունիքի մարզի Հալիձոր գյուղում կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններում քվեարկվելու է մեկ թեկնածու՝ ինքնառաջադրված, ՀՀԿ-ական, 30-ամյա Մարատ Գերասիմյանը: Մյուս թեկնածուն՝ անկուսակցական Պարույր Գաբրիելյանը, գրանցումից հետո ինքնաբացարկ էր ներկայացրել:
Դեպքի մանրամասները ճշտելու կապակցությամբ ՀՀ ՊՆ քննչական ծառայության կողմից կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ:
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հրաման է ստորագրել ՀՀ տարածքում սիրողական որսի թույլտվության վերաբերյալ
Քիչ առաջ քաղաքապետարանի մոտից բերման են ենթարկել նստացույցի մասնակիցներ Սուրեն Սահակյանին և Վահագն Մինասյանին:
Իսկ կա՞ ինչ-որ մեկը, որ մտածում է՝ համացանցում հայտնված տեսանյութը մոնտաժված չէ: Մոնտաժված տեսանյութ է տեղադրված եղել, որը համընկել է մարզպետարանի ու Կոստանյանի հայտարարության հետ, իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ են արել, զուգահեռաբար մոնտաժված տեսանյութ է տեղադրվել համացանցում…
Այս տարի էլ այն կսկսվի Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրից, այնուհետև խումբը կայցելի Կուբաթլի, Արալեռ, Հադրութ, Էդիլլվա ձորակ, Մարտունի, Ասկերան, Ստեփանակերտ, Մարտակերտ ու շրջակա գյուղեր: Ուխտագնացության ավարտը կտրվի Շուշի և Բերձոր քաղաքներում: