Մայիսի 20-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել խանութներից մեկից բջջային հեռախոս գողանալու մասին:
Ըստ բժիշկների՝տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային շինարարական աշխատանքների հետ կապված՝ ս.թ. սեպտեմբերի 17-ին, ժամը 07.00-ից մինչև սեպտեմբերի 18-ը, ժամը 07.00-ն, կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Արին Բերդի փողոցի 2, 4, 5 նրբանցքների ու Նոր Խարբերդի ամառանոցային թաղամասի 1-35 փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Սեպտեմբերի 15-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 166-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել ձորը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայք» բժշկական կենտրոն:
Սեպտեմբերի 15-ին, ժամը 07.30-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետից բերման են ենթարկել 1985 թ. ծնված Արկադի Ա.-ին, որը ապրիլի 9-ից ոստիկանության Գյումրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով՝ խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով:
Ամբաստանյալներից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, մեկի նկատմամբ՝ ստորագրությունը չհեռանալու մասին:
Արմավիրի մարզի Գետաշեն համայնքի բնակիչները խոստովանում են, որ արդեն հոգնել են իրենց խնդիրների վերաբերյալ դիմել մարզպետարան կամ կառավարություն: Ավելի քան մեկ տասնամյակ է՝ բոլոր գերատեսչություններից նույնաբովանդակ պատասխաններ են ստանում. «Մենք հասկանում ենք ձեր ծանր կացությունը, բայց այս պահին փող չկա, որ խնդիրը լուծենք»:
Սեպտեմբերի 14-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Սմբատ Ս.-ին, որը հուլիսի 15-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով՝ գողությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով:
Վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել է Սուրբ Գրիգոր լուսավորչ Բժշկական կենտրոն:
Նոր Մոսկվայում կալանավորված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի ընտանիքի անդամները մինչ այժմ չեն կարողացել խոսել նրա հետ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Հրաչյա Հարությունյանի դուստրը՝ Լիլիթ Հարությունյանը:
Սեպտեմբերի 14-ին, ժամը 23.15-ին, ոստիկանության Արաբկիրի պահպանության բաժնի ծառայողները Գրիբոյեդովի փողոցի թիվ 21 շենքի մոտ նկատել են ջրատար խողովակներ ապամոնտաժող 3 քաղաքացիների, որոնք գողություն կատարելու կասկածանքով, իրենց «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկվել բաժին:
Ինչպես տեղեկացրել էինք, սեպտեմբերի 14-ին, ժամը 08:10-ին Ծովակալ Իսակովի պողոտայում իրար էին բախվել «Լեքսուս» և «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենաները: Lexus-ի վարորդը եղել էր ՀՀ սպորտի նախարար Յուրի Վարդանյանի որդին` Նորայր Վարդանյանը:
Սեպտեմբերի 13-ին, ժամը 14.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Տերյան-Կորյուն փողոցների խաչմերուկից Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 1994 թ. ծնված Արթուր Գ.-ին, 1993 թ. ծնված Դավիթ Ա.-ին և ներկայացրել 1997 թ. ծնված Հովհաննես Կ.-ին:
ՀՀ նորանշանակ գլխավոր դատախազի թեկնածուների շարքում մամուլում արդեն բավական ժամանակ է հանիրավի շրջանառվում է Հատուկ Քննչական ծառայության պետ, Արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդական Վահրամ Շահինյանի անունը:
Սեպտեմբերի 16-ին, ժամը 11:00-ի սահմաններում վթար է տեղի ունեցել Գյումրիի Տերյան փողոցում: Բախվել են նույն` «ԳԱԶ 24» մակնիշի 3 հատ և «ՎԱԶ 21 21» մակնիշի մեկ ավտոմեքենա:
Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին այսօր աշխարհով մէկ մարտահրաւէրներու, հիմնախնդիրներու, վարչական, բարոյական հարցերու խաչմերուկին վրան է: Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Սրբազանի բանաձեւումով՝ «Մեր ազգն փորձութիւններով է գնում: Մեր եկեղեցին էլ իր փորձութիւններով է գնում»:
«Հայ ազգային կոնգրեսի» փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին ազատ արձակելու համար երաշխավորագիր է պատրաստել, որն ուղղված է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Եվա Դարբինյանին:
Գյումրիի քաղաքապետարանի շենքի մոտ օրերս կրպակ է տեղադրվել: «Հլը սովետի ժամանակից ենք էստեղ աշխատում: Էն ժամանակ դիմացի մայթին էինք, հիմի էլ` էստեղ»,- ասում է Վարդանանց հրապարակում տեղադրված տաղավարի տերը՝ ի պատասխան մեր այն հարցի, թե ինչո՞ւ է քաղաքի կենտրոնում նման տաղավար տեղադրվել:
Խուդոյանները մի քանի անգամ նստացույց են կազմակերպել նաև նախագահական նստավայրի դիմաց, սակայն՝ անօգուտ: Ընտանիքի պատմությունը որչափ տարօրինակ, նույնքան էլ զարհուրելի է: Խուդոյանների հինգհոգանոց ընտանիքին տնից դուրս են շպրտում հարազատ քույրը, եղբայրն ու մայրը:
Հրաչյա Հարությունյանը պնդել է, որ չէր կարող նախապես տեղյակ լինել մեքենայի արգելակների անսարքության մասին, իսկ հոծ գիծը խախտել է՝ փորձելով խուսափել մեծ վթարից, մինչդեռ հանդիպակաց դուրս է եկել ավտոբուսը:
Սեպտեմբերի 29-ին Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում կայանալիք Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում գրանցված թեկնածուների քարոզարշավը շարունակվում է:
Այսօր Խարբերդի գերեզմանատանը բացվեց Պոդոլսկի մոտ հուլիսի 13-ին տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով 18 մարդու մահվան համար մեղադրվող հայազգի վարորդ Հրաչյա Հարությունյանի որդու՝ Սերոբ Հարությունյանի գերեզմանաքարը, որը պատրաստվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի աջակցությամբ:
Սեպտեմբերի 16-ին, ժամը 12.02-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նանսնեի փողոցի թիվ 13 շենքի բնակարաններից մեկի բնակիչը վատառողջ է, շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Կոտայքի մարզի անասնաֆերմայի տրակտորիստ Սիսակ Մելքոնյանը և կթվորուհին 2012թ.-ի ամռան սկզբից անասուններին պահել են «Աստղաբերդ» կոչվող սարատեղում և բնակվել այնտեղ շարժական վագոն-տնակներում:
Սեպտեմբերի 15-ին, ժամը 04.45-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ 16-րդ թաղամասում ավտոբուս է այրվում:
Կատարվածի լույսի ներքո միանգամայն տրամաբանական կլինի, եթե առաջիկա ամիսների ընթացքում ՀՀ ԱԳ Նախարար Էդվարդ Նալբանդյանը թողնի իր ներկայիս պաշտոնն ու ստանձնի ՌԴ-ում ՀՀ Դեսպանի պարտականությունները:
Նա Սուրիկ Խաչատրյանին «փրկելու համար» հայտարարություն է արել, թե հղիացել է ոչ թե Սուրիկ Խաչատրյանից, այլ՝ Սամվել Հարությունյանից և նրա սիրուհին է եղել:
Վերջին շրջանում անհայտ անձանց կողմից քաղաքացիական ակցիաների ակտիվիստներին բռնության ու ծեծի ենթարկելու դեպքերի վերաբերյալ տեղեկատվության հետ միասին հիշյալ հանցարարքները բացահայտելու ուղղությամբ անգործություն ցուցաբերելու մեղադրանքներ էին ներկայացվում ոստիկանությանը:
2013թ-ի ընթացքում 5 հայտնի հայ գործարարներ դարձել են համակարգչային խաբեության զոհ և կորցրել շուրջ կես միլիոն դոլար:
Օրերս մամուլում քննարկվող հիմնական թեմաներից են դարձել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման տարիներին իր շրջապատի պաշտոնյա անձանց ձերբակալման մասին լուրերը: