Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ճանապարհային ոստիկանության կողմից վարչական պատասխանատվության է ենթարկվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
Տավուշի մարզպետարանի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի ՍԾՏԳ-ների կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն` 2013 թվականի օգոստոս ամսին մարզում ընտանեկան նպաստ է ստացել 5092 ընտանիք, որից 1979-ը Իջևանի տարածաշրջանում, 1164-ը՝ Դիլիջանում, 1062-ը՝ Բերդում, 887-ը Նոյեմբերյանում:
Սեպտեմբերի 13-ին, ժամը 16.01-ին ահազանգ է ստացվե, որ Երևանի Դավթաշեն 2-րդ թաղամասի թիվ 30 շենքի մոտակայքում 9-ամյա տղան բարձրացել է բալենու ծառը և չի կարողանում իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մարդկանց տեսակ կա, որը «զաբոռի» վրա գրում է՝ «Վալոդ+Սիրուշ=սեր», և Կարո Եղնուկյանի ու Գարեգին Չուգասզյանի նկարները Սամվել Ալեքսանյանի կողմնակիցների կողմից «Փակ շուկայի» ճակատին կախելը հենց այս տրամաբանության շրջանակներում է:
Գյումրիի Լորդ Բայրոնի անվան դպրոցի ջեռուցման աշխատանքների ավարտին ներկա դեսպան Ջոնաթան Էյվսն անդրադարձել է Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու հարցին:
Ինչու հայրենիք վերադառնալուց հետո ֆուտբոլի հայ մրցավարները կալանավորվեցին: Այս մասին պատմող տեսանյութը տարածել է ՀՀ ոստիկանությունը:
Իրանի Իսլամական հանրապետության քաղաքացի հանդիսացող, «Արաշ» մականունով Մուհամեդ Զարեհը, տարիներ շարունակ Հայաստանում մոտ մեկ տասնյակ աղջիկների միջնորդել է զբաղվել պոռնկությամբ:
Երևանի «Փակ շուկայի» («Ծածկած շուկա») դիմաց բողոքի ցույց են անում «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման նախաձեռնող խմբի անդամները և այն քաղաքացիները, որոնք պահանջում են շուկայի վերաբացումը:
Երևանի «Փակ շուկայի» («Ծածկած շուկա») դիմաց այսօր միանգամից բողոքի ցույց են անում «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման նախաձեռնող խմբի անդամները և այն քաղաքացիները, որոն պահանջում են շուկայի վերաբացումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Դալմայի այգիների նախկին հողօգտագործող, «Սոնա-Դալմա» հիմնադրամի նախագահ Ռուզաննա Ղազարյանը նշեց, որ անցած տարիներին ակտիվ բողոքող հողօգտագործողներին փոխհատուցում տրվել է, իսկ ով ավեի պասիվ է եղել, նրանց հանդեպ քաղաքապետարանը խտրական վերաբերմունք է դրսևորում և մինչ օրս փոխհատուցում չի տրվել, թեև չեն էլ մերժում, պարզապես գումար չկա:
Ավտոմեքենայի տարբեր հատվածներից հայտնաբերվել են կանեփանման թփեր, նույնանման զանգվածներ, ծխամորճ:
«Հովհաննես Գրքիկյանը կալանավորված է, նա հիմա գտնվում է քրեակատարողական հիմնարկում: Միայն այսքանն ենք լիազորված հայտարարելու, քանի որ կա հարուցված քրեական գործ, որի շրջանակներում էլ կալանավորել են նախկին պաշտոնյային»,- տեղեկացրել է Արմեն Մալխասյանը:
2013թ. սեպտեմբերի 13-ին Հայաստանում ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի և ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի կողմից ստորագրվեց Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև կնքված թմրամիջոցների հսկողության և իրավապահ ոլորտում համագործակցության նամակ-hամաձայնագրի 15-րդ փոփոխությունը:
Սեպտեմբերի 12-ին, ժամը 14.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ է զանգահարել անհայտ անձ և հայտնել, որ ինքն արցախյան պատերազմի մասնակից է, ունի փամփուշտներ և նռնակ, որոնք թողնում է «ԱրմենՏել»-ի հետնամասում` պատի տակ:
Քիչ առաջ ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը լրագրողների մի քանի հարցերի պատասխանելուց հետո, շնորհակալություն հայտնեց բոլորին համագործակցության համար, ապա հանեց պիջակը, դրեց թեւի տակ եւ ծափահարությունների ներքո հեռացավ դատախազության շենքից:
Սեպտեմբերի 12-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Պարույր Սևակի և Կարապետ Ուլնեցի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 35-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ներքին Չարբախ-Մասիս ճանապարհի 3-րդ կմ-ի ճամփեզրին հայտնաբերել է «Նիսան-Սանի» ավտոմեքենա, որի ձախ կողմում առկա էին հրազենային կրակոցի նմանվող 12 հետքեր, իսկ նույն կողմի հետևի անվադողն ամբողջությամբ վնասված էր: Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը Երևան-էքսպո ցուցասրահում մասնակցել է «Armenia EXPO-2013» տարածաշրջանային, ունիվերսալ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսի բացմանը:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է 9 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար նախատեսված որսորդական, կարճեցված փողով հրացան, «Ֆ-1» տիպի նռնակ`պայթուցիչով, 1 պայթուցիչ և 7,62 մմ տրամաչափի 104 փամփուշտ:
Սեպտեմբերի 12-ին, ժամը 19.45-ի սահմաններում, Սևան-Երևան ճանապարհի 30-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել ծառի և շրջվել:
«Ես շատ ուրախ եմ ՄԱԶԾ-ի աշխատանքներում ներգրավվելու և, իմ դիրքն օգտագործելով, ՄԱԶԾ-ի ուղերձները տարածելու և իրազեկելու վերջինիս գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ, ինչպիսիք են աղքատության նվազեցումը, ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի խթանումը և շրջակա միջավայրի կայուն կառավարումը», – ասաց Էդուարդո Էռնեկյանը:
Սեպտեմբերի 12-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Արմավիր-Սարդարապատ ճանապարհի 2-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Սեպտեմբերի 12-ին Գյումրիի «Բեռլին Արթ հոթելում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ նվիրված «Գյումրիի երիտասարդական խորհրդի» հիմնադրմանը:
Սեպտեմբերի 12-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ռիգայի և Արաբկիրի 25-րդ փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկա և դուրս գալով երթևեկելի մասից` բախվել գազակարգավորիչ կայանին:
Սպորտի և երիտասարդության նախարար Յուրի Վարդանյանը կամ իր վրա զարմացել է, կամ էլ վախենալու բան ունի։ Նախարարությանը մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ, Յուրի Վարդանյանի ընդունարանը պահպանում է ոստիկանը։
Արարատ Մուրադխանյանը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի 2007թ. սեպտեմբերի 24-ի դատավճռով մեղավոր էր ճանաչվել 4 անձի սպանության, ինչպես նաև դիտավորությամբ անձանց առողջությանը ծանր ու թեթև վնաս պատճառելու, ապօրինի զենք պահելու մեջ և դատապարտվել ցմահ ազատազրկման:
Վարորդներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: