
Հրաչյա Հարությունյանն ընդունում է միայն, որ խախտել է երթևեկության կանոնները (տեսանյութ)

Մերձմոսկովյան Պոդոլսկ քաղաքի մոտ ողբերգական ավտովթարի գործով կալանավորված Հրաչյա Հարությունյանի աները՝ Վիկտոր Մարտիրոսյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրել է, որ Հարությունյանն ընդունել է մեղքը միայն ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու մասով: Հրաչյա Հարությունյանը պնդել է, որ չէր կարող նախապես տեղյակ լինել մեքենայի արգելակների անսարքության մասին, իսկ հոծ գիծը խախտել է՝ փորձելով խուսափել մեծ վթարից, մինչդեռ հանդիպակաց դուրս է եկել ավտոբուսը: