
«Բավական է նաև երկու հոգու երաշխավորությունը, որ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխվի»

«Հայ ազգային կոնգրեսի» փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին ազատ արձակելու համար երաշխավորագիր է պատրաստել, որն ուղղված է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Եվա Դարբինյանին: Այն պաշտպանական կողմը դատարանին կներակայացնի Կոնգրեսի ակտիվիստների գործով հաջորդ դատավարությանը: Այս մասին տեղեկացնում է asparez.am-ը:
Կայքի թղթակիցը զրուցել է Կոնգրեսի իրավական հարցերով հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանի հետ, ով նշել է, որ Տիգրան Առաքելյանին ազատ արձակելու կոչերին անձնական երաշխավորությամբ իրենց միացել են մոտ 20 հոգի: «Մինչեւ օրվա վերջ կհրապարակենք նաեւ այն անձանց անունները, ովքեր նախաձեռնությանը նոր են միացել»,- ասել է Ա.Խաչատրյանը: Նաև հավելել է. «Մենք այդ երաշխավորագրերը պատրաստվում ենք ներկայացնել սեպտեմբերի 18-ի դատական նիստի ժամանակ: Քրեական դատավարության օրենսգրքում նախատեսվում է, որպես խափանման միջոցը փոխելու ձեւ կիրառել անձնական երաշխավորությունը: Մենք առաջնորդվում ենք այդ օրենքով եւ միջնորդելու ենք դատարանին, որպեսզի խափանման այդ միջոցը կիրառվի»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: