Ցայժմ դատական կարգադրիչները վերականգնել են 42 մլն. դրամ՝ որպես հանցագործությամբ պետությանը պատճառված վնասի հատուցում:
Այրվել են Ա. Հ.-ին պատկանող ոչ բնակելի տնակի փայտյա կառուցատարրերը:
Հիմա վատացել է դատավորների և դատական ակտերի որակը: Այն ժամանակ էլ էր դատական ակտերի որակը ցածր, բայց դատավորների որակը բարձր էր:
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Քեմբրիջի շրջանավարտի և նրա ընկերների գործով շարունակվել է դատական նիստը:
Սեպտեմբերի 8-ին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում մահացել էր «բանդայի» գործով ամբաստանյալ Արման Դալլաքյանը: Նրա հայրը՝ Ալբերտ Դալլաքյանը, հայտարարել էր, թե գրեթե համոզված է՝ որդուն «այնպիսի դեղեր են սրսկել, որ կամաց-կամաց քայքայվի, մեռնի»:
Նա ավելացրել է, որ ռազմական հակամարտությունների վերջին տասնամյակների վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանց դերն ու կիրառման ծավալները մշտապես աճում են:
Այսօր երեկոյան Շիրակ հանրախանութի մոտակայքում, սեպտեմբերի 20-ի հանրահավաքը իրազեկող թռուցիկներ բաժանելիս թաղային խուժանի կողմից ծեծի է ենթարկվել Բարեւի շարժման ակտիվիստ, ԺՈՒԿ կուսակցության անդամ Վիգեն Դավթյանը…
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած դեպքի առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում նախկին մեղադրյալ Տիգրան Խաչատրյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը մի առիթով ասել էր. «Ես հնարավորինս լռում էի, թույլ էի տալիս, որպեսզի հնարավորինս Հայկ Ալումյանը մաղձը թափի։ Իմ վստահորդը ասում էր՝ խոսա, խոսա, ես էլ ասում էի՝ ինչի խոսամ, թող սպառի իրեն»:
«Մի ավել կաթիլ ջրի համար ախպերն ախպորը կսպանի»,- ասում է Գեղամը` ավելացնելով, որ արդեն երկու ամիս է՝ դեղձենու իր այգին չի ոռոգել: Նա ասում է, որ արդեն մեկ ամիս է՝ այգի չի մտնում:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Ըստ Պավել Ծ.-ի հայտարարության` հայտնաբերվածը պատկանում է իրեն և հավաքել է իր օգտագործման համար:
Մանկապարտեզի սաների համար նախատեսված կարագի փոխարեն Անգին Հակոբյանը, խախտելով պայմանագրին կից ապրանքների սահմանված գնացուցակը, մատակարարել է խոշոր չափի` ընդհանուր 6999.060 դրամ արժողության 406.700 կգ սփրեդ:
Բնակլիմայական պայմանների բազմազանությամբ աչքի ընկնող Արագածոտնի մարզում ձմռանը հատկապես տևական ու ցուրտ է լինում Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, որտեղ դեռևս ամառվանից բնակչությունը նախապատրաստվում է ձմռանը՝ կուտակելով ու չորացնելով աթար, վառելափայտ ու այն ամենը, ինչը հնարավոր է այրել:
Տարին դեռ չի ավարտվել, սակայն Ալաշկերտում այն որակում են «սև» ու սպասում գալիք տարվան` հույսով, որ հաջորդ տարի բնությունն ու պետությունը բարեհաճ կգտնվեն գյուղացու հանդեպ:
Լոռու մարզում արդեն իսկ ավարտվել է գարու և ցորենի բերքահավաքը: 8300 հեկտարից հավաքվել է 26 հազար տոննա ցորեն` շուրջ 6 հազար տոննայով ավելի, քան նախորդ տարի: Հավաքվել է նաև 6000 տոննա գարի՝ 2195 հեկտարից, 8000 տոննա բանջարեղեն, 15 հազար տոննա կարտոֆիլ և այլն:
Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին պարգևատրեց Առողջապահության նախարարության ոսկե հուշամեդալով առողջապահական համակարգին ցուցաբերած շարունակական, անգնահատելի աջակցության համար:
Սեպտեմբերի 17-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջերո ԻՕ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ճանապարհի 9-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 30-ամյա տղամարդու, այնուհետև բախվել ճանապարհի աջ եզրին կայանված «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի:
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պետք է տեղի ունենար մուրացկանությամբ զբաղվելու համար երեխաներ հավաքագրելու գործով դատական նիստը:Սակայն այն տեղի չի ունեցել տուժող Մ. Բասեյանի ներկայացուցչի բացակայության պատճառով:
Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր մեկնարկեց «Կաթվածի բուժումը» գիտաժողովը, որի նպատակն է միջազգային առաջատար փորձի ներդրումով Հայաստանում կիրառել գլխուղեղի բոլոր անոթային հիվանդությունների բուժման ժամանակակից մեթոդները։
Երեկոյան ժամը 19:00-ին քաղաքացիական ակտիվիստները հավաքվել էին Մաշտոցի պուրակում` քննարկելու Անկախության երթի կազմակերպչական հարցերը:
Սեպտեմբերի 17-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Արմավիր-Ջանֆիդա ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21015» և «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենաներ:
Սեպտեմբերի 19-21-ին հյուսիսային շրջաններում, 22-23-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Նախարար Դումանյանը, կարևորելով ԱՀԿ-ի փորձագետի հետ հանդիպումը, նշեց, որ չափազանց ակտուալ հարցերի քննարկումն օգտակար կլինի նախարարության մասնագետների համար։
Սեպտեմբերի 17-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաբաջանյան փողոցում վրաերթի է ենթարկել 46-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Թեև ԵԿՄ գործող նախագահ, պատգամավոր Մանվել Գրիգորյանը մոտ օրերս դուրս է գրվել հիվանդանոցից, սակայն նրա առողջական վիճակը չի կարգավորվել:
«Ավտոլվացման կետի տարածք է մտնում արծաթագույն Մերսեդես մակնիշի մեքենա, նրա հետևից ընթացող մեկ ուրիշ արծաթագույն Մերսեդես մակնիշի ավտոմեքենա, ավտոլվացման կետի տարածք մտնող մուտքից մոտ 10 մետր առաջ գնալով, կանգնում է Շիրակացի փողոցի վրա՝ ավտոլվացման կետի դիմացի մայթին՝ ավտոմեքենայի դիմային մասը ուղղելով փողոցի կողմը»:
Վարորդական վկայականը պատրաստվում է 54 վայրկյանում, և տեսական ու գործնական բավարար գիտելիքներ ունենալու դեպքում վարորդական վկայական կարող եք ձեռք բերել 50 րոպեում, որն արժե 28.000 դրամ:
Սեպտեմբերի 17-ին, ժամը 16.00-ի, ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում գտնվող դպրոցին հարակից տարածքում շինություն է այրվում:
«Այս դեպքերից յուրաքանչյուրը առանձնահատուկ մոտեցում է պահանջում և ժամանակ է պետք բացահայտելու համար: Սրանք նախապես կազմակերպված դեպքեր են և, բնականաբար, դրանց բացահայտումը ժամանակ է պահանջում»,-հայտարարեց Վալերի Օսիպյանը:
Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում նախորդ շաբաթ խեղդամահ է եղել հիվանդներից մեկը` 84-ամյա Լ.-ն: